ԱՄՆ-ում ավիաշոուի ժամանակ երեք մարդ է տուժել ինքնաթիռի վթարից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Վիսկոնսին նահանգում Piper Meridian մակնիշի ինքնաթիռը կործանվել է ավիաշոուի ժամանակ, երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է ABC հեռուստաալիքը։
Վթարը եղել է ժամը 7։45-ի սահմաններում, Օշկոշ քաղաքում ընթացող EAA AirVenture շոուի ժամանակ։ Թռիչքի ժամանակ ինքնաթիռում հինգ մարդ է եղել։ Տուժածներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենաներով, եւս մեկին՝ ուղղաթիռով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հաղորդվում է, որ տեղական Ուիթման օդանավակայանաը փակվել է։ Ականատեսները հայտնել են, որ թռիչքուղուց սեւ ծուխ է նկատվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



