Գալուստ Սահակյանին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում բժշկական զննություն-բուժում անցնող Գալուստ Սահակյանը վերադարձել է Հայաստան եւ անգամ ԱԺ է այցելել: Առաջիկա քառօրյան, ըստ ամենայնի, կվարի ինքը:
Նրա հետ Գերմանիա էին մեկնել կինը` տիկին Ժաննան, որդին` առողջապահության փոխնախարար Տիգրանը, առողջապահության մյուս փոխնախարար Վահան Պողոսյանը:
Ընդ որում, Գրիգորիչին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը, որը նրան իջեցրել է Գերմանիայում` իր ինքնաթիռով, ապա թռել Հունաստան: Ըստ Գերմանիայում Գրիգորիչի կողքին գտնվածների` վերջինիս ինքնազգացողությունն արդեն լավ է, բժիշկներն ասել են՝ տարիքի համար վատ չէ նրա վիճակը. «Առիթմիայի, շնչահեղձության, հիպերտոնիայի խնդիրներ ուներ, կարգավորել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



