Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ ստիպված ես լքել սիրելիիդ... բաժանումը և աստղակերպի նշանները

ԼԱՅՖ

Բոլորս գիտենք, թե ինչ բան է անպատասխան սերը կամ անհաջողությունը սիրային հարաբերություններում: Սակայն հորոսկոպի տարբեր նշաններ տարբեր կերպ են տանում սիրային հարաբերությունների ավարտը և բաժանումը:

 

Խոյ

Խոյերը կրակոտ և եսակենտրոն նշան են, կրքոտ են և նույն կերպ ընկալում են սիրային հարաբերությունների ավարտը: Երբ լքում են խոյերին, նրանք դա ընկալում են այնքան ցավոտ, որ անգամ կարող են սկանդալ սարքել: Նրանք կրակոտ են ընդունում բաժանումը, սակայն հարաբերականորեն արագ են ապաքինվում:

Ցուլ

Ցուլերը կայուն և հաստատակամ են, ուստի սիրային ասպարեզում հազվադեպ են անհաջողություններ ունենում, քանի որ մի անգամ իրենց կեսին հանդիպելուց հետո նրանք ամեն կերպ աշխատում են բաց չթողնել նրան: Իսկ եթե իրենց լքում են, ապա նրանք դա ընկալում են որպես դասական դավաճանություն և երկար ժամանակ նեղացած են մնում և երկար էլ ապաքինվում են: 

Երկվորյակ

Թեթև նշան է, միջանձնային հարաբերություններում թեթևամիտ է: Հաճախ հենց երկվորյակներն են բաժանման պատճառ լինում, իսկ եթե նրանց են լքում, ապա երկար չեն տանջվում: Նրանց հերիք է նոր հայացք, նոր համակրանք, և նախկին անհաջողությունները միանգամից մոռացնում են: 

Խեցգետին

Շատ ընտանեկան և հոգատար նշան է: Հանդիպելով սիրուն` աշխատում են ամեն կերպ պահել այն, ենթագիտակցորեն պատրաստվելով ամուսնական կյանքի: Եթե լքեն խեցգետիններին, ապա նրանք երբեք վեճեր ու սկանդալներ չեն սարքի, այլ լուռ ու ցավոտ կտանջվեն: Վերքերը երկար ժամանակ չեն լավանա, իսկ հիշողությունները երբեք չեն մաքրվի: Խեցգետինը երկար ժամանակ չի ապաքինվի, սակայն նոր սեր հանդիպելուց հետո ոչ պակաս քնքշությամբ ու ջերմությամբ կվերաբերվի սիրո նոր օբյեկտին:

Առյուծ

Այս մարդկանց հաճախ թվում է, թե կյանքը բեմ է, իսկ իրենք գլխավոր դերում են: Այդ պատճառով նրանք անակնկալի են գալիս, երբ սիրելի մարդիկ լքում են իրենց: Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի այնպես դասավորեն իրերը, որ թվա, թե իրենք են լքել: Ամեն դեպքում նրանք երկար նեղացած չեն մնում, սակայն չեն էլ փորձում ընկերական հարաբերություններ պահել: Նախընտրում են առհավետ բաժանվել:

Կույս

Այս նշանի ներկայացուցիչները շատ չեն տխրում, երբ սիրելին լքում է իրենց: Ավելի շուտ իրենք կսկսեն ճիշտ եզրակացություններ անել և դասեր խաղել: Սա օգնում է նրանց ավելի ուշադիր լինել հետագա հարաբերությունների ժամանակ և ավելի զգույշ ընտրել կողակցի:

Կշեռք

Կշեռքները տարբերվում են անհավանական ներքին ներդաշնակությամբ և դեպի գեղեցիկը ձգտումով: Ուստի հարաբերությունների ավարտին իրենք շատ հանգիստ են մոտենում: Կշեռքներն այնպիսի մարդկանցից են, որ երկար միայնակ չեն մնում: Գիտակցելով իրենց արժեքը` նրանք երկար չեն տանջվում, երբ սիրային հարաբերություններն ավարտվում են, թեև սկզբնական շրջանում կարող են ծանր ապրումներ ունենալ: 

Կարիճ

Գաղտնապահ, էմոցիոնալ և սեքսուալ նշան է: Հաճախ սիրային հարաբերություններում կարիճներն առաջնորդվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» նշանաբանով: Նրանք շատ խանդոտ են: Ուստի սիրած էակի հետ բաժանումը ցավոտ են ընդունում և ընդունակ են անգամ վրեժ լուծելու:

Աղեղնավոր

Աղեղնավորները լրիվ այլ են: Նրանք կյանքին փիլիսոփայորեն են մոտենում և իրենք են հաճախ փոխում սիրելիներին, ուստի բաժանումներին հանգիստ են վերաբերվում և շատ հազվադեպ են դեպրեսիայի մեջ ընկնում: Միայն իրական սիրուն հանդիպելիս Աղեղնավորը կանի ամենը, որպեսզի չկորցնի այն:

Այծեղջյուր

Այծեղջյուրը երբեք չի խանգարի իր սիրելիին, երբ նա փորձում է լքել իրեն: Անգամ կարող է ցույց տալ, որ դրանից վատ չի զգում: Սակայն բաժանումից հետո Այծեղջյուրն ընկնում է սարսափելի դեպրեսիայի մեջ և երկար ժամանակ չի կարողանում ապաքինվել: Բայց բնավորության շնորհիվ նրանք կարողանում են դա թաքցնել, և հաճախ ամենահարազատ մարդիկ չեն իմանում, թե ինչ է կատարվում իրենց հետ:

Ջրհոս

Ջրհոսները թեթև սիրո կողմնակից են, ուստի հաճախ նախընտրում են չպարտավորեցնող հարաբերություններ: Արդյունքում բաժանմանը թեթև են վերաբերվում և աշխատում են զուր ժամանակ չծախսել տառապանքի ու մտորումների վրա: Իսկ նախկինների հետ նրանք անկեղծորեն ձգտում են ընկերական հարաբերություններ ունենալ:

Ձկներ

Ձկները հաճախ ապրում են իրենց երևակայական աշխարհում, և երբ մոտենում է հարաբերությունների ավարտը, աշխատում են չնկատել դա: Բաժանումը նույնքան ցավոտ են տանում, որքան Խեցգետինը, սակայն չեն թաքցնում իրենց զգացմունքները: Սովոր են բաժանման մեջ իրենք իրենց մեղադրել, ինչը հանգեցնում է որոշակի բարդույթների ձևավորման:

- See more at: http://www.kiss.am/load/astghagowshak/erb_stipvac_es_lqel_sireliid_bajhanowmy_astghakerpi_nshannery/7-1-0-617#sthash.grAFTDq9.dpuf

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայում կnրծանվել է ուսումնական F-16 ինքնաթիռը Վայրեր Հայաստանում, որոնք կարծես ֆիլմից լինենԿոլումբիայում երկրաշարժի զnhերի հիշատակին եռօրյա սnւգ է հայտարարվել 0% հարկ` փոքր բիզնեսի համար. Ուժեղ Հայաստանը օրինագիծ կներկայացնի ԱԺ. Նարեկ կարապետյանՀայաստանում շուրջ 8 տարի համաներում չի եղել. Լիաննա Գասպարյան Եկեղեցու ներքին գործերին աշխարհիկ դատարանն իրավունք չունի խառնվել. Մենուա ՍողոմոնյանԽորթ հայրը ալկոհոլի ազդեցության տակ 35 անգամ հարվածել է որդուն և դաժանորեն սպանել. հայտնի է պատճառըԻրանն ավելի շատ hրթիռ է արտադրում, քան օգտագործում. ԻՀՊԿ Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբՓաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան Իմ հասցեին ստանում եմ բազմաթիվ սպառնալիքներ, որոնց մասին չի հայտարարվում․ Թրամփ Թուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին (տեսանյութ) «Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կիևը ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրում ռազմական գործողությունների հետևանքների վերացման համար Արգենտինայի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի». պաշտոնական Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով Իրանը և ԱՄՆ-ը չեն պայմանավորվել hրադադարի երկարաձգման շուրջ. Reuters Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմքԱդրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջԱզատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Կրшկпց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիՏոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն