Քանյե Ուեսթը ուզում է «մաքրել» իր քրեական դոսյեն
ՎԻԴԵՈՔանյե Ուեսթն ուզում է «մաքրել» իր քրեական դոսյեն: Հիշեցնենք, որ 2014-ին 38-ամյա ռեփերը մեղավոր է ճանաչվել դրանից մեկ տարի առաջ պապարացիի վրա հարձակվելու համար: Այն ժամանակ երաժիշտը, որին պայմանական 24 ամսով ազատազրկել էին, ստիպված էր 250 ժամ հանրօգուտ աշխատանքներ անել։
Քանյեն այդ պատիժը կրել էր Լոս Անջելեսում՝ Trade Tech's fashion school նորաձեւության դպրոցում, եւ այդ ամբողջ ընթացքում նա ոչ մի անգամ վիճաբանությունների կամ անախորժ պատմությունների մեջ չէր հայտնվել:
Այսպիսով, Քանյեն իրավունք ունի պահանջել, որպեսզի այդ գործն առհասարակ ջնջվի իր քրեական դոսյեից:
Հայտնում են, որ ռեփերը արդեն պաշտոնական դիմում է ներկայացրել:
Աղբուրը՝ TMZ
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



