Գայլի հարձակումից տուժած կինը բուժզննում է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայոց ձորի Խաչիկ գյուղում գայլի հարձակումից տուժած 75-ամյա Ռոզա Հարությունյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կինը բուժզննում է անցնում բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն կլինի ավելի ուշ:
Մարտի 21-ին` Ժամը 07:30-ի սահմաններում, Խաչիկ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նրան տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:Պարզվել է, որ կնոջ վրա հարձակվել է գայլը և վնասվածքներ հասցրել դեմքի մասում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



