Քաղցկեղով հիվանդ աղջնակը քիմիաթերապիայից առաջ շիկահեր է դարձել
ԼԱՅՖԵրիտասարդ բրիտանուհի Բեթ Սեմիկինը որոշել է իրականացնել իր փոքրիկ երազանքը։ 22-ամյա աղջնակը առաջին անգամ ներկել է վարսերը եւ շիկահեր դարձել։ Սակայն նա այս քայլին դիմել է ոչ թե այն պատճառով, որ շատ համարձակ է, այլ շուտով ստիպված է լինելու քիմիաթերապիա ընդունել։

Բժիշկները Բեթի մոտ սարկոմա հիվանդություն (չարորակ ուռուցք) են ախտորոշել։ Աղջիկը քաջ գիտակցում է, որ քիմիաթերապիայից հետո հրաժեշտ պետք է տա իր գեղեցիկ վարսերին։ Սակայն 22-ամյա Բեթը որոշել է մինչեւ բուժման կուրսեր անցնելը կատարել իր փոքրիկ երազանքը՝ լինել շիկահեր։

«Շիկահերներն իսկապես ավելի ուրախ են։ Դա իմ կյանքի ամենալավ օրն էր, ես ինձ հաջողակ էի զգում։ Սա կարեւոր էր ինձ համար, քանի որ այն կօգնի ինձ հաղթահարել մազերիս կորուստը»,- ասել է աղջիկը, որը քիմիաթերապիա ընդունելուց օրեր առաջ ոճային կտրուկ փոփոխություն է արել։

Այժմ Բեթն արդեն չի վախենում, որ շուտով իր մազերը թափվելու են. «Ճիշտ է, շատ տհաճ է, բայց չէ որ դրանք ուղղակի վարսեր են»,- նշել է ուժեղ կամքի տեր բրիտանուհին։

Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ DailyMail



