Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձերբակալվել է Նախիջեւանի ազգային անվտանգության նախարարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ազգային անվտանգության նախկին նախարար Վելի Ալեսքերովը ձերբակալվել է:

Այս մասին «Ազադլըգ» թերթին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը` նշելով, որ Վելի Ալեսքերովի կալանքի մասին որոշումն ընդունվել է մարտի 7-ին:

Ներկայում նա պահվում է Նախիջեւանի քննչական մեկուսարանում: Նախկին նախարարի դեմ «յուրացում», «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» եւ «պաշտոնեական լիազորությունների գերազանցում» հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել:

Աղբյուրի խոսքով` մեկուսարանում Վելի Ալեսքերովի նկատմամբ հատուկ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում:

«Նրա վրա խոշտանգումների հետքեր կան: Վելի Ալեսքերովի ձերբակալությունից անմիջապես հետո 50-ից ավելի նրա ազգականները հեռացվել են աշխատանքից: Աշխատանքից հեռացվել է նույնիսկ վարորդ աշխատող նրա հորաքրոջորդին: Նրանից նույնիսկ խլել են Բաքվում հատկացված բնակարանը», -հայտնել է աղբյուրը` նշելով, որ Վելի Ալեսքերովին փաստաբան չի տրամադրվել:

Ըստ աղբյուրի` նախկին նախարարի ձերբակալության պատճառը Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին պաշտոնանկ նախարար Էլդար Մահմուդովի հետ ունեցած սերտ հարաբերություններն են:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Էլդար Մահմուդովին անակնկալ կերպով պաշտոնանկությունից հետո ՆԻՀ գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին պաշտոնանկ էր արել Վելի Ալեսքերովին եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել իր խնամի Ֆազիլ Ալեքպերովին: Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Ֆազիլ Ալեքպերովն եղել է Նախիջեւանի ԻՀ պետական միգրացիոն ծառայության պետը:

Էլդար Մահմուդովը ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ազատվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով: Անցկացված հետաքննությունների ընթացքում բացահայտվել էր, որ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ՝ վաստակելով միլիոններ: Նախարար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ գաղտնասլող սարքերով հետեւել են Ադրբեջանի բիզնես-վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությունը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է իրականացրել:

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները կասկածում են Էլդար Մահմուդովի` արտասահմանյան գործակալ լինելու մեջ:

«Իշխանությունները զգուշանում են, որ Էլդար Մահմուդովին ձերբակալելու դեպքում, հնարավոր է` ինչ որ տեղեկություններ հրապարակվեն: Այդ պատճառով էլ նրան մեկուսացրել են եւ լրջորեն հետազոտում են, թե ինչ փաստեր է փոխանցել նրա ցանցն արտասահման: Հետաքննությանը մասնակից դարձված ԱԱՆ աշխատակիցների հարցաքննություններում գլխավոր ուշադրությունը դարձվում է հենց այս պահի վրա», -նշել է թերթի աղբյուրը:

 

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան