Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեծանուն տղամարդկանց սիրային և հուզիչ նամակները` կանանց

ԼԱՅՖ

Մեր օրերում տղամարդկանցից չի կարելի սպասել սիրային և «հոգի քանդող» նամակներ:

Բայց սերը մեր առջև բացում է նոր սահմաններ, և այդքան էլ վստահ չենք կարող ասել, թե ինչ խենթությունների կդիմենք, երբ «մինչև ականջերը» սիրահարվենք: Հանճարեղ տղամարդիկ, այնուամենայնիվ, ինչ-որ միջոց կգտնեն իրենց սերն արտահայտելու համար:

 

74d297d3aaef91cdfd94b1ecdf68f188_cropped_630x350

Օնորե դը Բալզակ
Ֆրանսիացի գրող

«Որքան ես կցանկանայի իմ օրն անցկացնել Ձեր ոտքերի մոտ, գլուխս դրած Ձեր գրկին, երազելով գեղեցիկի, երանության մասին և զմայլանքի հետ կիսվել Ձեզ հետ իմ մտքերով, իսկ երբեմն էլ չխել, սակայն սեղմված շութերով հպվել ձեր հագուստի եզրին:

O, իմ սեր, Եվա, իմ կյանքի ուրախություն, խավարում իմ լույս, իմ հույս, հիացմունք, սիրեցյալ, իմ թանկագին, ե՞րբ ես կտեսնեմ Ձեզ: Մի՞թե սա պատրանք է: Ես երբևէ տեսե՞լ եմ Ձեզ: Օ, աստվածներ:  Ինչպես եմ սիրում քո առոգանությունը, նուրբ ու բարի շուրթերը, որոնք այնքան զգացմունքային են, թույլ տվեք ասել Ձեզ, որ Դուք իմ սիրո հրեշտակն եք:

Ես աշխատում եմ ամեն գիշեր, որպեսզի գամ և մնամ Ձեզ հետ: Ախ...

Շնչել Ձեր վարսերի բույրը, բռնել Ձեր ձեռքը, ճզմել Ձեզ իմ գրկում` ահա թե ինչն է ինձ ոգեշնչում...

Ընկերներս զարմանում են իմ անպարտելի կամքի ուժի վրա: Ախ, նրանք չգիտեն իմ սիրելիին, նրան, ում ջինջ պատկերը տապալում է բոլոր մաղձային հարձակումները: Մեկ համբույր, իմ հրեշտակ, մեկ դանդաղ համբույր և բարի գիշեր... »

Հասցեագրված Էվելինա Հանսկոյին

13332841

Պարույր Սևակ

Հայ մեծանուն բանաստեղծ

… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:

Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:

Ես նույնիսկ չեմ արցնում.
– Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
– Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:

Եվ ես ժպտում եմ քեզ, ժպտում եմ այնպես, կարծես թե քեզ համար ցավալի չէ և ինձ համար ցավալի չէ: Քանզի երկու երնեկ միաժամանակ չի լինում` կամ միասին, կամ Մեծ սեր` բաժանման մեջ…

Բոլոր դեպքերում, չնայած այս ամենին, ես երջանիկ եմ, քանի որ ունեմ ամենամեծը, ամենակարևորն ինձ համար` Սեր: Ես պատրաստ եմ ցանկացած տառապանքի, միայն թե չլինի մի բան` հիասթափություն: Եթե հարկ է, խաբիր ինձ, միայն թե մի արա այնպես, որ ես կորցնեմ քեզ` հիասթափվեմ: 

Ընդ որում, ես հասկանում եմ, որ հիմարություններ եմ ասում: Պարզապես վաղուց քեզ չեմ տեսել, հարազատս, սիրելիս…

Հասցեագրված` Սուլամիթային

395859_179775195456101_100002708650938_225455_1194852613_n

Ալեքսանդր Պուշկին

Ռուս բանաստեղծ և գրող

«Այսօր այն օրվա տարելիցն է, երբ ես առաջին անգամ տեսա Ձեզ: Որքան ավելի շատ եմ մտածում, այնքան ավելի եմ համոզվում, որ իմ գոյությունը չի կարող առանձնացվել Ձեր գոյությունից. ես ստեղծված որպեսզի սիրեմ և հետևեմ Ձեզ, իսկ իմ մյուս բոլոր մտահոգությունները սխալմուքներ են և խելագարություն:

Ձեզնից հեռու ինձ հետապնդում են երջանկության մասին ափսոսանքներս, որը ես չկարողացա վայելել Ձեզ հետ: Վաղ թե ուշ, ես, այնուամենայնիվ, պետք է ամեն ինչ մի կողմ նետեմ և ընկնեմ Ձեր ոտքերի առաջ ... »

Հասցեագրված` Նատալիա Գոնչարովային: Մարտ, 1830թ.

AleksandrPushkin

Լև Տոլստոյ

Ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներ

«Սոֆյա Անդրեևնա, իմ վիճակը գնալով անտանելի է դառնում: Երեք շաբաթ անընդմեջ, ամեն երեկո, ինչպես և հիմա, ես քրքրում եմ անցյալը, տառապում եմ և ասում, թե ինչու ես չասեցի, ինչպես ասեի, ինչ ասեի: Ես վերցնում եմ ինձ հետ այս նամակը, որպեսզի այն Ձեզ տամ կամ էլ կրկին անգամ այնքան համարձակություն չեմ ունենա, որ ասեմ Ձեզ ամեն ինչ: Ձեր ընտանիքի սուտ հայացքները կայանում են նրանում, որ կարծում են, թե ես սիրահարված եմ Ձեր քույր Լիզային: Դա անարդար է:

Ձեր գրած պատմությունը խրվել է իմ գլխին, այն կարդալուց հետո ես համոզվեցի, որ երևի չպետք է երազեմ երջանկության, Ձեր` սիրո մասին ունեցած գերազանց բանաստեղծական պահանջների մասին, ... որ ես չեմ նախանձում և չեմ նախանձի նրան, ում Դուք կսիրեք ...

Ասա ինձ, որպես ազնիվ մարդ, Դուք ուզո՞ւմ եք լինել իմ կինը...

Ի սեր Աստծո, հարցրեք ինքներդ ձեզ և լավ մտածեք: Ես վախենում եմ լսել «ոչ» բառը, բայց ես կարող եմ ուժեղ գտնվել և ընդունել այդ ամենը...»

Հասցեագրված` Սոֆյա Անդրեևնային
Սեպտեմբեր, 1862 թ.

Tolstoy-List-Main

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր

«Իմ սիրելի փոքրիկ կին, ես քեզ մի քանի հանձնարարություններ պիտի տամ...Ես աղերսում եմ քեզ

1.Չընկնես մելամաղձոտության մեջ
2.Հոգ կտանես առողջությանդ մասին` զգուշանալով, իհարկե, գարնանային քամիներից
3.Միայնակ չգնաս զբոսնելու, իսկ ավելի լավ է չգնաս զբոսնելու  
4. Լիովին վստահ եղիր իմ սիրուն
5. Քեզ ուղղված բոլոր նամակներս գրում եմ` դիմանկարդ դնելով իմ առջև
6. ...և վերջում, խնդրում եմ քեզ, գրիր ինձ ավելի մանրամասն:
Աղերսում եմ, պահպանիր քեզ այնպես, որ «չվնասվի» իմ և քո բարի անունը: Հետևիր նաև քո արտաքինին: Մի զայրացիր նման խնդրանքի համար: Դու պիտի սիրես ինձ ավելի ուժգին այն բանի համար, որ ես հոգ եմ տանում մեր՝ իմ և քո պատվի մասին...» 

Հասցեագրված` Կոնստանտային

wolfgang-amadeus-mozart_1876020

 

35-ամյա կինը հետծննդաբերական դեպրեսիայի պատճառով նորածնին գցել է շների առաջԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Ռուսաստանում անօդաչուները հարվածել են քիմիական և նավթավերամշակման գործարանների Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) 56-ամյա տղամարդը օձին կրակելու փոխարեն կրակել է դիմացի մարդկանցՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ 15-ամյա տղան սրտի կանգ է ստացել էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետոԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Թրամփը ցանկանում է, որ կոնգրեսականները «չեղարկեն» իր առաջին ժամկետի իմփիչմենթներըԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանՈր հասցեներում ջուր չի լինի Ինչո՞ւ է այս տարի եղանակն այսքան ագրեսիվ. ո՞րն է պատճառըԻրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Գազայում երեք զոհ՝ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին Ինչպե՞ս է թմրшնյութը հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում․ մանրամասներ Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմեն Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Աբրահամյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր այս ամառ կհարստանանՓաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկու անօդաչու խոցելու մասին Մեքսիկան վստահ հաղթանակով է մեկնարկում․ երեք կարմիր քարտ՝ ԱԱ-2026-ի բացման հանդիպմանը Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել. տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԹրամփ. Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային պաշարների մոտ 20%-ը Անգլիական «Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ՝ նրան թիմի ղեկին նշանակելու նպատակով Խանութներից գողություն կատարած խումբը հայտնաբերվել է ԿԸՀ-ն՝ անվավեր է ճանաչված քվեարկության արդյունքների մասին Հունիսի 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Հունիսի 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԵրևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան Մեկնարկել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման պաշտոնական արարողությունը Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար ՄելոյանՈւժեղ կարկուտ՝ Գավառում, գերհզոր ամպրոպային ամպ՝ Մարտունիում․ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Հայաստանը կարող է դառնալ մշակույթների միջև երկխոսության կամուրջ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ Կիևին անհրաժեշտ կլինի ԵՄ թույլտվությունը՝ ԵՄ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորմամբ Patriot հրթիռներ գնելու համար Ռուսաստանը խեցգետնի արտահանումը հասցրել է ռեկորդային մակարդակի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվի Կարկուտը շուռ է տվել օրորոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նոր կադրեր Երևան–Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով տեղի ունեցած փլուզումից․ տեսանյութ Մենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար Մելոյան«Ռեալը» քննարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Ռուբեն Դիաշի և Մաթեուս Նունեսի ձեռքբերման հարցը 13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման