Նա այնքան լավ, անմեղ տղա էր․ ինչու է 18-ամյա տղան պատվիրել 12-ամյա քրոջ ու ծնողների սպանությունը (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օրերս Ռուսաստանը ցնցեց դաժան սպանությունը՝ 18-ամյա տղան վարձու մարդասպան էր վարձել, որպեսզի նա սպանի իր ծնողներին ու 12-ամյա քրոջը։
Մարդասպանը հասցրել էր սպանել միայն 12-ամյա երեխային, նա առաջինն էր տուն վերադարձել։ Իսկ վարձու մարդասպանը անչափահաս էր՝ 17-ամյա Ալեքսեյը, ով, աղջկան սպանելուց հետո, վախեցել ու փախել էր։ Նրան համացանցով էր գտել պատվիրատուն։
Ալեքսեյի ծանոթները ապշած են, նրանք երբեք չեն տեսել, որ նա մեկի հետ կռվի, բարկանա։ Ասում են՝ լավ, անմեղ տղա է, սովորական ընտանիքից։ Ալեքսեյը սոցկայքերի միջոցով է ծանոթացել տղայի հետ, ով ցանկանում էր ազատվել ընտանիքից։ Թե ինչու է նա սպանության համաձայնվել, պարզ չէ։ Ասում են՝ նա վերջին օրերին միշտ համակարգչի առաջ նստած է եղել։
«Լավ ընտանիք ունի, հայրն ու մայրը լավ մարդիկ են, չեն խմում, որդուն լավ են պահում»,- պատմել են հարեւանները։ Իսկ ընտանիքի սպանության պատվիրատու երիտասարդը ցանկացել է սպանել հարազատներին, որպեսզի իրենց 3 բնակարաններն իրեն մնան։
Պատրաստեց Past.am-ը:




















































