Նոր Արտագերսում տերովին տերը տարավ
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքում համայնքի ղեկավար են ընտրել: Քվեարկության արդյունքում գյուղապետ է ընտրվել համայնքի ղեկավարի տեղակալ, հանրապետական Խաչատուր Ջանազյանը: Չնայած կուսակցությունը Ջանազյանին պաշտոնապես չի սատարել, սակայն, մեր տեղեկություններով, հենց Ջանազյանն է եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նախընտրելի թեկնածուն: Ջանազյանի օգտին է քվեարկել 481 ընտրող:
Մյուս երկու թեկնածուները՝ հանրապետական Դավիթ Ումուրշատյանը եւ անկուսակցական Սահակ Ավագյանը, ովքեր նույնպես հանդես էին եկել ինքնառաջադրմամբ, ստացել են համապատասխանաբար 168 եւ 107 քվե:
Գագիկ Աղբալյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



