ԻՊ-ի շարքերը համալրած քաղաքացիների մուտքը դեպի երկիր արգելված կլինի. Կադիրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի Հանրապետության բնակիչներին, ովքեր միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ճիշտ կլինի զրկել քաղաքացիությունից: Այս մասին «ВКонтакте» սոցիալական ցանցի իր էջում գրել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Սիրիա կամ Իրաք գնացողը պետք է իմանա, որ իր ետևից փակել է դուռը դեպի Չեչնիա, ետդարձի ճանապարհ այլևս չկա: Ավելին՝ ես կարծում եմ՝ ճիշտ կլինի զրկել քաղաքացիությունից այն մարդկանց, ովքեր երկրի ցանկացած շրջանից մեկնում են ահաբեկչական կազմակերպության շարքերը համալրելու համար»,- ասել է նա:
Նա նշել է նաև, որ «Իսլամական պետության» նպատակը իսլամական երկրների տնտեսության և ամբողջականության կործանումն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



