Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իմ բալեն չէր կարող ինքնասպան լինել. ընտանիքը չի հավատում զինծառայողի մահվան պաշտոնական վարկածին

ՎԻԴԵՈ

News.am-ը գրում է.

Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի ընտանիքի անդամները չեն հավատում նրա մահվան պաշտոնական վարկածին, ըստ որի նա ինքնասպան է եղել:

«Իմ բալեն չէր կարող ինքնասպան լինել: Ինքը իմ հետ խոսեց մարտի 8-ին: Շատ լավ էր իմ բալեն, ասեց՝ մամ ջան, շնորհավորում եմ: Ասեցի՝ զգույշ եղիր, մամայի տղա, հիշիր, որ քեզ տանը սպասում ենք: Ասեց՝ մամա, ես գիտեմ, իմացի, քանի քո որդին պոստի վրա ա, դու հանգիստ քնի»,- որդու հետ վերջին զրույցը հիշում է զոհվածի մայր Լալա Մկրտչյանը:

Կամոն ամենից հաճախ իր նպատակների մասին էր խոսում՝ հիշում են հարազատները: Նրա ամենամեծ մտահոգությունը հայրն ու մայրն են եղել, որոնք առողջական խնդիրներ ունեն:

«Ինձ ասում էր՝ նենց արա, պապան հանկարծ իրան վատ չզգա, որ  առողջանա, մինչեւ ես գամ, իրար հետ ոտքի կանգնեցնենք պապային: Ինքը էդքան բանը ասելով  հանդերձ ինքը իր գործը կիսատ կթողե՞ր»,- NEWS.am-ին ասաց նրա ավագ եղբայր Հայկը:

Հայկի խոսքով՝ եղբայրը խնդիրներ չի ունեցել ծառայակիցների հետ, իր տեսակով այնպիսին է եղել, որ հարմարվել է ամեն ինչի հետ, միայն վերջին շրջանում ասել է, ասել, որ ուզում է փոխել գումարտակը:

«Ծառայության ընթացքում ո՞վ չի դժվարանում»,- ասում է ավագ եղբայրը:  

Հարազատների խոսքով Կամոն քաղաքացիական կյանքում էլ շատ բարեսիրտ մարդ է եղել, կռվարար չի եղել, երբեք չի խուսափել դիմացինից ներողություն խնդրելուց, ուստի չեն պատկերացնում, որ բանակում էլ լուրջ խնդիրներ ունեցած լինի որեւէ մեկի հետ: Ավելին՝ կարգապահ եւ օրինակելի զինծառայող լինելու համար Կամոն պատվոգրեր եւ շնորհակալագրեր է ստացել:

Հարազատները նշեցին, որ Կամոյի աչքը կապտած է եղել, ինչն ավելի է մեծացրել նրանց կասկածները: Նրանք պահանջում են, որ մեղավորները բացահայտվեն ու պատժվեն:

«Իմ սրտում անկյուն կա, որ դատարկ ա, էդ իմ ախպոր անկյունն ա: Ու որպեսզի էդ դատարկությունը թեկուզ մի փոքր լցվի, մեղավորն օրենքի ու կյանքի ամբողջ խստությամբ պիտի պատժվի: Ես արդարություն եմ ուզում»,- ասում է Կամոյի կրտսեր եղբայր Լեռնիկը:

Կամո Մարտիրոսյանը մահացել է մարտի 14-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում: Նա մահացել է  մարտական դիրքում, կզակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան