Բաբաջանյան փողոցի ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում մարտի 19-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա.Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 21 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել՝ 13.26-ին: Այրվել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Բ., ծնվ. 1993 թ.) սրահն ու բեռնախցիկը` ամբողջությամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



