Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է պարտավոր տղամարդը կամ ինչպիսին կարող են լինել կանացի ցանկությունները

ԼԱՅՖ

1. Տղամարդը պարտավոր է չլռել, եթե սիրելի կինը համեղ ուտելիք է մատուցել եւ լուռ ուտել, եթե ուտելիքը համեղ չէ: Կատակ է իհարկե: 

2. Պետք չէ լոգասենյակի դուռը թակել, երբ կինը ներսում է: Ժամանակը կգա, դուրս կգա: 

3. Կանացի ցանկությունները երբեմն մանրուքների են հանգում, օրինակ` ինչ-որ մեկը մեր փոխարեն լվա սպասքը: Եվ պետք չէ ձեւացնել, թե լվացարանում սպասքի բլուրը հարեւանների մեղքով է գոյացել: 

4. Եթե տղամարդը կարողանում է միս եփել, իսկ գուցեեւ` ոչ միայն միս, ուրեմն այդ տղամարդը սքանչելի է: 

5. Երեխաների հետ շփվել կարողանալը, նրանց հանգստացնելը եւ զբաղեցնելը անգին հատկանիշ է: 

6. Պարերը եւս մի կետ են տղամարդու կարողությունների ցուցակում: Գոնե մի քիչ: 

7. Իսկական տղամարդը կարողանում է պաշտպանել իրեն, իր կնոջը եւ պաշտպանել թույլին: 

8. Կանացի ցանկությունների երկար ցուցակը ներառում է նաեւ այնպիսի պարտադիր կետ, ինչպիսին ճիշտ պատասխանն է այն հարցին, թե հագուստի տարբերակներից որն է ավելի համապատասխանում երեկոյին: Ուշադիր հետեւեք կնոջ դիմախաղին, նա կհուշի: 

9. Տղամարդը պիտի իմանա, թե երբ դադարեցնի գոռալը եւ ուղղակի գրկի իր հիմարիկին: 

10. Անհրաժեշտության դեպքում կողքին լինելն իսկական տղամարդկանց հատկանիշն է: 

11. Խողովակի վնասման դեպքում ջրի անջատման տեղն իմանալը, ինչպես նաեւ լույսը միացնելը, եթե խնդիրներ են առաջանում խցանների հետ, բացառապես տղամարդկային գործ է: 

12. Ի՞նչ պիտի անի տղամարդը: Իհարկե պարզի հարցերը հարեւանի հետ, որը հայտարարել է, թե ես եմ քերծել իր մեքենան: Իհարկե ես չեմ:  

13. Տղամարդը միշտ հիշում է, որ երբ կինը բարձրակրունկով է, անհրաժեշտ է դանդաղ  տեղաշարժվել` նրան թույլ տալով բռնել ուղեկցի թեւը: 

14. Երբ սիրելի կինը ղեկին է, պետք չէ բղավել: Ի վերջո, ոչ մի սարսափելի բան չի լինի: 

15. Եթե տղամարդը կարողանում է սիրելի կնոջ համար ինքնուրույն այնպիսի զարդեր  ընտրել, որոնք նրան դուր են գալիս, նա իդեալական է:  

16. Խելագար օրգազմի հասցնելը տղամարդու անմիջական պարտականությունն է: Եվ պետք չէ ուշադրություն դարձնել, որ այս կետը  16-րդ տեղում է: Իրականում դա շատ կարեւոր է: 

17. Քնի մեջ պետք է այնպես գրկել, որ հարմար լինի, բայց ոչ շոգ, հետո էլ, որ ծածկոցը երկուսին էլ հերիքի: Պետք չէ բողոքել, որ մազերը բերանն են մտնում, եւ ոչ մի խռմփոց: 

18. Փող է վաստակում ընտանիքի համար եւ դրանք ուրախությամբ ծախսում է սիրելի կնոջ եւ երեխաների համար. երազանք է, ոչ թե տղամարդ: 

19. Կանացի ցանկությունների ցուցակի եւս մի պարտադիր պատվիրան ասում է` սիրելի կնոջդ նայիր այնպես, որ նրա թիկունքը փշաքաղվի, ինչպես նաեւ քո անուշադրությամբ ստամոքսում թիթեռնիկներ մի սպանիր: 

20. Մի ամաչեք արտահայտել ձեր զգացմունքները, թանկագին տղամարդիկ: Կորչի զսպվածությունը:

21. Տղամարդու մարմնի ամենասեքսուալ մասը խելքն է, ուղեղը, ինտելեկտը, մի խոսքով` այն ամենը, ինչ կապված է իմաստնության հետ: Հետո էլ` հումորի նուրբ զգացումը եւ տեղին հեգնանքը: 

22. Այնուամենայնիվ մի նրբերանգ արժե հաշվի առնել: Դա կայանում է նրանում, որ տղամարդը պիտի կնոջից ավելի իմաստուն լինի կնոջ համար ոչ վիրավորական եղանակով: 

23. Կյանքում գլխավոր կինը մեկը պետք է լինի: Կյանքում գլխավոր նպատակը եւս մեկը պիտի լինի. այդ կնոջը երջանիկ դարձնել: 

24. Կնոջից շուտ չհարբելը եւ նրան  ողջ եւ անվնաս տուն հասցնելը եւս գրի ենք առնում կանացի ցանկությունների ցանկում:

25. Երբեք չհանդիմանել կնոջը եւ չասել. «Ասում էի, չէ»:

26. Տղամարդը պիտի կարողանա քնից առաջ հեքիաթներ հորինել: Ի՞նչ երեխաներ: Իհարկե սիրելի կնոջ համար: 

27. Սեղանի առաջ ինքդ քեզ պահելու եւ խնամքով ուտելու կարողությունը արվեստ է, որին պետք է կատարելությամբ տիրապետել: 

28. Կանացի ցանկությունները դրանով չեն ավարտվում: Եվ այդ ցանկություններից մեկը ծնկները դողալու աստիճան համբուրվելն է: Իմիջիայլոց, հենց առաջին համբույրից են աղջիկները տղամարդու մասին դատում որպես սիրեկանի:    

29. Միասին հիմարանալ, բարձերով կռվել կամ էլ իրար հետեւից վազել բնակարանում. դա ոչ մի վատ բան չի նշանակում: Մանկության մեջ ընկնելը նույնպիսի անհրաժեշտություն է, ինչպես քաղցրեղենը: 

30. Բացի այդ, տղամարդու կարողությունների ցուցակը առաջվա նման պիտի  այնպիսի կետեր ներառի, ինչպիսիք են տունը, ծառը եւ երեխան: 

31. Սիրելի կնոջն անձնական տարածք եւ ինքնազարգացման հնարավորություն թողնել: 

32. Խանդել կամ չխանդել` իրավիճակից կախված: Իրավիճակը ճանաչել ինքնուրույն: 

33. Իսկական տղամարդուց պարտադիր լավ հոտ է գալիս: 

34. Սովորել հասկանալ նուրբ ակնարկները եւ ներողամտորեն վերաբերվել կամակորություններին:  Ենթագիտակցության մակարդակում զգալ ՆԴՀ-ի մոտենալը եւ աջակցել կնոջն այդ բարդ ժամանակահատվածում:

35. Եթե տղամարդը կարող է վերբեռնել «Windows»-ը եւ գիտե, թե ինչու է լռվել մեքենան, նա ոչ միայն իդեալական է, այլեւ սուպերիդեալական: 

36. Սիրելի կնոջ հետ կիսել շոփինգի բոլոր բարդությունները եւ ուրախությունները, իսկ հետո պաղպաղակ գնել: Ահա թե ինչ է պարտավոր տղամարդը:    

37. Ոչ սովորական հաճոյախոսություններ հորինել: 

38. Հեռակառավարման վահանակը, գուլպաները, բանալիները, ճարմանդները եւ այլ մանրուքներն առանց սիրած աղջկա/կնոջ/սիրուհու ուշադրությունը գրավելու փնտրելը համատեղ կյանքը դրախտ կդարձնի: 

39. Կանացի հաջորդ ցանկությունը. մանրամասն հիշել, թե ինչպես եք ծանոթացել, այդ մասին քնելուց առաջ պատմել կնոջը` հուզմունքով եւ հիացմունքով:  

40. Մերսել կարողացող տղամարդը արդեն վաստակել է դրախտում իր տեղը: 

 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Կանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալՓոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը, չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին. ՔԿ Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankՇատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԲացահայտվել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր Պատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանՀարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներինԹուրքիան կաջակցի ՌԴ-ն և Ուկրաինան բանակցություններին վերադարձնելու բոլոր նախաձեռնություններին. Ֆիդան Սիրիական բանակը հերքել է Իրանի կողմից Ալ-Թանֆ բազայի վրա հրթիռային հարվածի մասին տեղեկությունը Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Արհեստական ​​բանականության զարգացումը պետք է դառնա գլոբալ սիմֆոնիա․ Սի Ծինփին Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանիցԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի «Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում ՀայաստանՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վրաստանն արտակարգ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և դրանց խորացումը կարևոր դեր ունի կապակցվածության ու տարանցիկ գործառույթի տեսանկյունից. Կոբախիձե Mining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Բժիշկները զգուշացնում են․ այս առաջին ախտանիշը շատերը պարզապես անտեսում ենՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ամերիկյան կողմի նման հայտարարությունները մաքուր հnրինվածք են և չшրամիտ զրպարտnւթյուն. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Չինաստանի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին պնդման մասին Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասինՉորսամյա տղան պատահաբար կրակել և սպանել է իր կրտսեր զարմիկինUcom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Իրանի կամուրջներին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանՔիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը, կյանքից հեռացել է 91 տարեկան հասակում «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ Ծննդատան աշխատակիցը փորձել է գողանալ նորածնինՄինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ 2020 թվականին ՉԺՀ-ն ստացել է ԱՄՆ 220 մլն ընտրողների տվյալների հասանելիություն. Թրամփ Տեխասի իշխանությունները հայտնել են ջրհեղեղի պատճառով երկու մարդու մահվան մասին