Կարգավորեք ճնշումը թեյի միջոցով
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Օրական 3-5 բաժակ թեյը կօգնի կարգավորել արյան ճնշումը, կնվազեցնի շաքարախտի, ինսուլտի և սրտանոթային այլ հիվանդությունների հավանականությունը, հավաստում է գիտնականների խումբը Նիդերլանդներից: Վերջիններս հավելում են, որ խոսքը ոչ թե տարբեր խոտաբույսերից պատրաստված ըմպելիքների, այլ հենց կանաչ և սև թեյերի մասին է: Այս ըմպելիքը շատ տարածված է Նիդերլանդներում, երեխաները չորս տարեկանից հատուկ մանկական թեյեր են խմում՝ ավելացնելով կաթ:
Tea Advisory Panel-ի տվյալներով՝ թեյը նվազեցնում է նաև կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը: Նյարդաբանների վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ ինչպես սև, այնպես էլ կանաչ թեյը խթանում է գլխուղեղի ակտիվությունը: Իսկ կանաչ թեյը շոկոլադի հետ միասին զգալիորեն նպաստում է ուշադրությունը կենտրոնացնելուն:



