31-ամյա գեղեցկուհին այրել է ինքն իրեն՝ համարելով, որ արդեն չափազանց ծեր է (լուսանկար)
ԼԱՅՖԻրինա Լիվշունը 15 տարի մոդել է աշխատել։ Հայրենի Ղազախստանում նա բավական հայտնի է, արտասահմանում էլ՝ երկար տարիներ այնտեղ էլ է աշխատել։ Այդ պատճառով էլ երբ նրա ծանոթներին ասել են, որ Իրինայի այրված դին է հայտնաբերվել Ալամատիի ծայրամասում, նրանք շոկի մեջ են եղել։
Շատերը գիտեին, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նա աշխատանք չուներ, ընկերների ոտ բողոքել էր, որ երևի խնդիրը իր տարիքն է՝ 31 տարեկանը մոդելի համար ծեր է։ Այժ ոստիկանները վստահ են, որ աղջիկն այրել է ինքն իրեն։ Բոլոր ապացույցներն այդ մասին են խոսում։ Նա հատուկ անմարդաբնակ վայր է ընտրել, փաստաթղթերով պայուսակն էլ թողել մոտակայում, որ իրեն կարողանան ճանաչել։
«Նա այնքան գեղեցիկ էր, չէր կարող նման բան անել, միշտ այնքան վառ ու գեղեցիկ էր»,- ասում է Իրինայի ծանոթներից մեկը։ Սակայն աղջկա հարազատներն ասել են, որ նա սարսափելի դեպրեսիայի մեջ էր, գումար չուներ ու չէր կարողանում աշխատանք գտնել՝ արդեն մեծ էր մոդելի համար։

Պատրաստեց Past.am-ը։



