Դոնի Ռոստովում հայտնաբերվել է կործանված Boeing-ի 2-րդ «սեւ արկղը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնի Ռոստովում՝ ուղեւորատար Boeing-ի կործանման վայրում, հայտնաբերվել է 2-րդ «սեւ արկղը», հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԱԻՆ-ում իր աղբյուրները:
«2-րդ «սեւ արկղը» հայտնաբերվել է ժամը 12:10-ին»,- ասել է աղբյուրը:
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն այդ տեղեկությունը հաստատել է:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:41-ին, Դոնի Ռոստովի օդանավակայանում: Դուբայից ժամանող օդանավը վատ եղանակային պայմանների պատճառով չէր կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից: Երկրորդ անգամ վայրէջքի փորձ կատարելիս օդանավը վայր էր ընկել: Զոհվել է անձնակազմի 7 անդամ եւ 55 ուղեւոր:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



