Զույգեր, որոնք ապացուցում են՝ Հոլիվուդը նույնպես սիրել գիտի (լուսանկարներ)
ԼԱՅՖTert.am-ը գրում է․
Բոլոր մարդկանց էլ սիրելի մեկն է հարկավոր։ Սակայն արի ու տես, որ իրական սեր գտնելը բավական դժվար է, իսկ հանրային մարդկանց համար՝ առավել ևս։ Սակայն AdMe.ru-ն ներկայացնում է մի քանի զույգերի, որոնք ապացուցում են՝ Հոլիվուդը նույնպես սիրել գիտի։
Ռոբերտ Դաունի կրտսեր և Սյուզան Դաունի
Դերասանը պաշտում է կնոջը։ Նրա խոսքով՝ հենց Սյուզանն է նրան դուրս բերել ալկոհոլային կախվածության գերությունից։

Ջորջ Քլունի և Ամալ Ալամուդին- Քլունի
Քլունին կանանց մի ամբողջ սերնդի երազանքն է, սակայն նրա սիրտը գրավեց հրաշալի աչքերով ու չքնաղ ժպիտով իրավաբանը։

Չենինգ Տատում և Ջենա Դուան-Տատում
«Քայլ առաջ» (2006թ.) ֆիլմում միասին պարելուց հետո նրանք դարձան անբաժան։

Ջասթին Թիմբերլեյք և Ջեսիկա Բիլ
Միմյանց գիտեն 9 տարի, ամուսնացած են 4 տարի, ունեն հրաշալի որդի։

Խավյեր Բարդեմ և Պենելոպե Կրուս
Ամենահայտնի ու սիրված զույգերից։ Նրանք ծանոթ են 1992 թվականից, իսկ հարաբերություններն օրինականացրել են 2010 թվականին։

Մեթյու ՄքՔոնախի և Կամիլա Ալվես
Առաջին հայացքից սերը միավորեց հայտնի դերասանին ու Բրազիլիայից մոդելին։ Այսօր նրանք դաստիարակում են իրենց 3 երեխաներին։

Ուիլ Սմիթ և Ջադա Պինկեթ- Սմիթ
Նրանք միասին են ավելի քան 18 տարի, դաստիարակում են 2 երեխայի, իսկ Ուիլը մինչև այսօր կնոջն անվանում է «իմ թագուհի»։




