Հրապարակվել է Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակը, նախնական տվյալներով` զոհերի թվում հայեր չկան (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Tert.am-ը գրում է․
Life News լրատվամիջոցին հայտնի է դարձել ուղևորների նախնական ցուցակը, որոնք գտնվել են Դոնի Ռոստովում աղետի ենթարկված Boeing 737 ինքնաթիռում: Ըստ հրապարակված նախնական տվյալների` զոհերի թվում հայեր չկան։
ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների ազգային կենտրոնի վարչության պետ Վիկտոր Յացուցենկոն հայտնել է, որ պարզվել են բոլոր մահացածների անունները և քաղաքացիությունները:
«55 ուղևորներից 5-ն այլ պետությունների քաղաքացիներ են: Նրանց ինքնությունը պարզվել է, պետությունները` նույնպես»,- հայտարարել է Յացուցենկոն:
Ուղևորների թվում եղել է Հնդկաստանի և Ուզբեկստանի մեկական քաղաքացի:
Հրապարակվել են նաև ինքնաթիռի անձնակազմի անդամների լուսանկարները, նրանց թվում եղել է մեկ կիպրոսցի, Իսպանիայի 2, Կոլումբիայի և Ղրղզստանի 1-ական, Սեյշելյան կղզիների 1 և ՌԴ 1 քաղաքացի։
Օդանավի հրամանատարը՝
Մյուս անդամները՝




















































