Մխիթարյանը ընդգրկվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
ՍՊՈՐՏՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը կազմել է Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների խորհրդանշական հավաքականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայ& raquo;-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն 1:2 հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմ»-ին և նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի դեմ խաղում իր հաշվին հերթական գոլային փոխանցումն է գրանցել:
Եվրոպայի լիգայի խաղարկության ¼ եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի անգլիական մեկ այլ թիմի՝ «Լիվերպուլ»-ի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



