Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կինը ամուսնու ծնողների ոսկեղենն է գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ Հասմիկ Հարությունյանի կողմից մեծ չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ:

Մասնավորապես ըստ Դատական տեղելատվական համակարգի՝ Հասմիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով ամուսնու բնակարանում՝ 2010-2012թթ. հանցավոր դիտավորությամբ` շարունակաբար, մաս-մաս գաղտնի հափշտակել է նույն բնակարանում գտնվող իր ամուսնու ծնողների ննջասենյակում պահված եւ վերջիններիս պատկանող առանձնապես խոշոր չափի` 91 միլիոն 276 հազար 754 դրամին համարժեք 254 հազար 963 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա եւ թանկարժեք քարերով զարդերը, ոսկյա եւ արծաթյա սպասքի պարագաները: Դրանից բացի Հասմիկ Հարությունյանը խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ 2012թ-ի հունվարին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ-ում բնակվող ամուսնու մորաքրոջ հետ, որի ընթացքում վերջինիս խնդրել է իրեն ուղարկել չորս հազար ամերիկյան դոլար` խոստանալով մարել գումարը, իսկ այդ գումարի անհրաժեշտությունը բացատրել ամուսնու պարտքերը մարելու պատճառաբանությամբ:

Այնուհետեւ ստանալով նշված գումարը՝ այն ծախսել է իր անձնական կարիքների համար ու չի վերադարձրել: Բացի այդ Հասմիկ Հարությունյանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ 2012թ-ի մայիս ամսին հեռախոսազրույց է ունեցել ամուսնու ազգականների հետ եւ պարտքով 15 հազար ԱՄՆ դոլար խնդրել` պատճառաբանելով, թե իբր նշված չափի գումարներ վերցնելով մարել է ամուսնու եղբոր պարքը, եւ ներկայումս իր պարտատերերը պահանջում են վերադարձնել այդ գումարը, սպառնում իր եւ իր երեխաների կյանքին ու առողջությանը: Հետագայում Հասմիկ Հարությունյանը ստացել է նշված գումարը եւ ծախսել այն իր անձնական կարիքների համար ու չի վերադարձրել այն ամուսնու բարեկամներին` այդ կերպ խաբեությամբ հափշտակելով վերջիններիս պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարը:

Այս բոլոր վերոհիշյալ հանցանքները կատարելու համար Հասմիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հետեւյալ երկու հոդվածներով՝ 177-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով, 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով եւ նույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով: Դատարանը վճիռ էր կայացրել եւ կնոջը դատապարտել չորս տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման եւ 100 հազար դրամի չափով տուգանքի: Սրանից բացի՝ Հասմիկ Հարությունյանից պետք է բռնագանձվեր 50 հազար ամերիկյան դոլար՝ վերոհիշյալ հափշտակված գումարը տերերին վերադարձնելու համար:

Գործը որոշ ժամանակ անց Վերաքննիչ դատարան էր ուղարկվել, նախկին դատավճիռը բեկանվել էր եւ այս անգամ Հասմիկ Հարությունյանը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով