Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանցին կնշանակվի ԻՊ-ի բանակի հրամանատար. «Ալա Արաբիա»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Իսլամական պետություն» խմբավորման հայտնի հրամանատար Օմար ալ Շիշանիի (ազգությամբ չեչեն Թարխան Բատիրաշվիլի) սպանությունից հետո նրա պաշտոնի գլխավոր թեկնածուն ադրբեջանցի է:

Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Ալ Շիշանին սպանվել էր Սիրիայի հյուսիսում ամերիկացիների ռմբահարումների արդյունքում: Ներկայում նրա պաշտոնը պատրաստ են զբաղեցնել երկու թեկնածու ադրբեջանցիներ: ԻՊ-ի հրամանատարների հիմնական մասի Իրաք ուղարկվելուց հետո Սիրիայում աճել է Ադրբեջանից ջիհադական հրամանատարների դերը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ Թարխան Բատիրաշվիլիի տեղը զբաղեցնելու ամենամեծ շանսն ունի «Ջունդուլլահ» ջոկատից մի ադրբեջանցի: Հեռուստաալիքը չի հայտնում նրա անունը, սակայն, նշում է, որ նա «առաջնորդի բարձր որակներ» ունի եւ ազատորեն տիրապետում է անգլերենին: Թարխան Բատիրաշվիլին հրամանատարություն էր անում ԻՊ-ի այն ջոկատներում, որոնց մեջ մտնում են Ադրբեջանից, Դաղստանից, Չեչնիայից եւ Միջին Ասիայից ժամանած ջիհադականներ:

Հեռուստաալիքի համաձայն` Դաղստանից եւ Չեչնիայից մարտիկների միջեւ հակամարտություն է տիրում, ինչի արդյունքում առաջինների դիրքերը զգալիորեն թուլացել են: Չեչեններն էլ ռուսաստանյան ռմբահարումներից հետո կորցրել են վստահությունը ԻՊ-ում: Չեչեններին կասկածում են ռուսաստանյան հետախուզությանը աշխատելու եւ ռմբահարումների համար մարտական դիրքերի մասին տեղեկատվություն փոխանցելու մեջ:

Այդ ֆոնին զգալիորեն ուժեղացել են Ադրբեջանից հրամանատարների դիրքերը: Մասնավորապես, ազդեցություն է հավաքում ադրբեջանցիների «Ջունդուլլահ» ջոկատը:

Հեռուստաալիքը նշում է Սիրիայում չեչեն եւ ուզբեկ մարտիկներից առավել ադրբեջանցիների հատուկ դաժանությունը:

«Ադրբեջանցիների դաժանությունը ԻՊ-ում ասելիք է դարձել», -հեռուստաալիքին հայտնել է մարդու իրավունքների գծով սիրիացի ակտիվիստ Օբադա Քոիժանը:

Այսպես, անցյալ տարվա ապրիլին ադրբեջանցի իմամը Ռաքքայում կոչ է արել բոլոր կանանց բռնի թլփատել: Նա դժգոհել է, որ քաղաքի կանայք խիստ գրավիչ են արտասահմանցի մարտիկների համար: Ադրբեջանցու այդ կոչը զայրույթի է արժանացել, եւ հաջորդ օրը նրան գտել են սպանված, քանի որ նրա այդ կոչը դուր չէր եկել նաեւ ԻՊ-ի ղեկավարությանը, որը գտել էր, որ դրանից հետո կանայք կարող է հրաժարվեն միանալ իրենց:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` ներկայում Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի կազմում 3 հազարից ավելի ադրբեջանցի ջիհադականներ կան: Սիրիայում ներքին պատերազմը սկսվելուց հետո մինչ այժմ կառավարական ուժերի դեմ բախումներում 350-ից ավելի ադրբեջանցիներ են սպանվել:

 

Անապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն