«Արսենալ»-ը պատրաստվում է ձեռք բերել Մխիթարյանին
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Արսենալ» ակումբի ուշադրության կենտրոնում է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով sport.ru կայքին:
Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանում անգլիական «Արսենալ» ակումբի թիրախում է լինելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մոտ ապագայում «Արսենալ»-ի ներկայացուցիչները մտադիր են սկսել բանակցությունները:
«Բունդեսլիգա»-ի ընթացիկ մրցաշարում Մխիթարյանը հանդես է եկել 25 խաղում, դարձել է ինը գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



