Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահը ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողությանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բացումը կատարել են այդ նպատակով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տ արերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Երկու պետությունների արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և արարողությանը մասնակցող այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջել է նորաբաց կենտրոնում, այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն, փրկարարական աշխատանքների կառավարման վրանային ճամբար, ծանոթացել նորաբաց տարածաշրջանային կենտրոնի գործունեության պայմաններին:

Կենտրոնի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Այն կոչված է նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, բարձրացնելու բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, այլև համապատասխանում է «ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը: Այն նպատակ ունի նաև զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների` արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման կարողությունները:

Բացման արարողությունից հետո ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարները Հանրապետության Նախագահի ներկայությամբ ստորագրել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնմխելիությունների և արտոնությունների մասին համաձայնագիրը:

Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ շնորհակալությամբ հիշելով նրա ներդրումը նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում:

 

Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով