Եվրամիությունում երեխաները կազմում են փախստականների ընդհանուր թվի շուրջ 30 տոկոսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունում ավելի քան մեկ միլիոն ապաստան փնտրողների շուրջ մեկ երրորդը երեխաներ են: Այդ մասին հայտնել Է Եվրոպայի Ներքին գործերի հանձնաժողովի գլխավոր դիրեկտորատի ստորաբաժանման ղեկավար Պավել Բուզեկեւիչը:
«Միջազգային պաշտպանության քննարկումը շատ ժամանակին Է: 2014 թվականին Եվրամիությունում ստացվել են 600 հազար դիմումներ փախստականներից: 2015 թվականին այդ թիվը կրկնակի մեծացել Է. այսպիսով մենք խոսում ենք 1,3 միլիոն դիմումների մասին, որոնք անհրաժեշտ Է քննարկել եւ հոգալ այն մարդկանց մասին, որոնք տվել են այդ դիմումները»,- ասել Է նա միգրացիային նվիրված Ռուսաստան - ԵՄ երկխոսության ընթացքում:
Նա նշել Է, որ փախստականների այդ ընդհանուր թվի 30 տոկոսը երեխաներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



