Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայ կնոջ դիրքն է այդպես. պիտի ամեն ինչին էլ հարմարվի»

ՖՈՏՈ

Hetq.am-ը գրում է.

«Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի տներից մեկում կանայք նստած հեռուստացույց են նայում: Նրանք բախտակից հարևանուհիներ են. տղամարդիկ Ռուսաստանում են՝ արտագնա աշխատանքի: Տան միակ պահապանը դռան առաջից չհեռացող շունն է, որին կարողանում է ենթարկացնել միայն տան հարսը՝ Կարինե Մարկոսյանը:

Այս տանը 60 տարի առաջ հարս է եկել ազգությամբ ռուս Վալենտինան։ Նա  այժմ  87-ամյա տատիկ է, միայն իր հարսի օգնությամբ է կարողանում հաղորդակցվել: Նա Ռուսաստանի Ռյազան քաղաքից է, աշխատել է որպես տրամվայի տոմսավաճառ: Հայ ամուսնու հետ ծանոթանալուց հետո, թողել է ամեն ինչ, նրա հետ եկել Դդմաշեն: Վալենտինան 8 երեխաների մայր է. նրանցից երկուսը Ռուսաստանում են, մյուսները բնակվում են Հայաստանի տարբեր գյուղերում:

Վալենտինա տատը վարժ խոսում է հայերեն. շատ արագ է սովորել լեզուն: Ասում է, որ իր սկեսուրը լավ կին է եղել, իրեն ամեն ինչ սովորեցրել է: Համագյուղացիները նույնպես շատ են օգնել Վալենտինային՝ ինտեգրվելու գյուղի առօրյային: Նա հիշում է, որ երկրորդ աշխարհամարտի տարիներին շատ ռուս կանայք են ամուսնացել, եկել Հայաստան, բայց շատերը հետ են վերադարձել Ռուսաստան: Ինքը մնացել է, քանի որ սիրում է հայերին. «Լավ ժողովուրդ են, ինձ հարգում են: Որ հիվանդանում եմ, բոլոր հարևանները գալիս են ինձ տեսնելու: Որ գնաս հարևանից մի բան ուզես, կտա, չի մերժի»,- ասում է Վալենտինա տատը:

Վալենտինան հայկական լավաշ չի սիրում, միակ բանը, որ միշտ կարոտում է, ռուսական սև սոմի հացն է (փռի հաց): Նա ասում է, որ Հայաստանում ոչ ոք՝ նույնիսկ իր հարսը, չի կարողանում ռուսական սև սոմի թխել. «Հայաստանում թխած սոմիից հայի հոտ է գալիս, ռուսի հոտ չի գալիս»,- բացատրում է Վալենտինան: Երբ տղան Ռուսաստանից հարցնում է՝ ինչ ուղարկի իր համար, Վալենտինան պատասխանում է. «մի մեշոկ սև սոմի»:

Տիկին Վալենտինան ուզում է մինչև հարյուր տարեկանն ապրել, որ պետությունն իրեն մեքենա տա, ինքն էլ նստի թոռան կողքին ու տարբեր տեղեր գնան: «Թոռներս շատ լավն են, շատ են իմ մասին մտածում: Դասից գալիս են տուն, թե՝ տատի, կոֆե խմե՞լ ես, տատի, հաց կերե՞լ ես: Գիշերը քնելուց վրաս էնքան են ծածկում, ասում են՝ տատի, մրսո՞ւմ ես, շատ լավն են իմ թոռները»,- ասում է Վալենտինան:

Քանի որ Վալենտինայի տղան արտագնա աշխատող է, տան հիմնական հոգսը ծանրացել է հարսի՝ Կարինե Մարկոսյանի ուսերին: Վերջինս, սակայն, չի բողոքում, ասում է, որ բոլոր խնդիրներն էլ լուծելի են: Գյուղը գազաֆիկացված է, բայց Կարինեն չի կարողացել իրենց տան գազը քաշել: Ջուրը նույնպես դրսում է, նա ստիպված է ձմռան սառնամանիքին դույլերով ջուր բերել տուն՝ 4 երեխաների և Վալենտինայի կարիքները հոգալու համար:...

Կարինեն ամուսնու հետ շփվում է միայն «Սկայպի» միջոցով, բայց շարունակում է կարծել, որ հայ կնոջ գործառույթներից մեկն էլ դժվարություններին դիմակայելն ու հարմարվելն է. «Ընդհանրապես, հայ կնոջ դիրքն է այդպես. պիտի ամեն ինչին էլ հարմարվի, ապրի, գոյատևի՝ հանուն ընտանիքի, երեխաների ու հայ օջախի կայացման»,- եզրափակում է այս տան երրորդ սերնդի հարսը՝ Կարինեն:

Շարունակությունն՝ այստեղ։

 

Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»