Կոմունալ ծառայության տնօրենը՝ քաղաքապետի թեկնածու
ՔԱՂԱՔԱԿԱՆԱպրիլի 17-ին Թալինում քաղաքապետի ընտրությունների թեկնածուն մինչեւ երեկ մեկն էր՝ գործող քաղաքապետ, հանրապետական Սարգիս Արամյանը: Այսօր արդեն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի, իր թեկնածությունն է առաջադրել Թալինի կոմունալ ծառայության տնօրեն, անկուսակցական Գեւորգ Գրիգորյանը:
Այս վերջին պահին Թալինի կոմունալ ծառայության տնօրենի ինքնաառաջադրումը թույլ է տալիս մտածել, որ նա ինքնառաջադրվել է միայն ընտրությունները չտապալելու նպատակով:
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է անվավեր, եթե թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում եւ կարգով թեկնածու չի գրանցվել կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է երկուսից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



