Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չեմ ասի, որ ես երազում էի սերիալում նկարահանվել ու իմ երազանքն էլ իրականացել է. Հակոբ Հակոբյանը՝ «Աբելի քույրը» սերիալի և սպասվող անակնկալի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավար Հակոբ Հակոբյանը, ում հեռուստադիտողը շուտով կտեսնի «Աբելի քույրը» հեռուստասերիալում:

Որպես դերասան իրեն փորձելու, ամենայն հավանականությամբ «Քարե դարդում» այլեւս չնկարահանվելու եւ սպասվող անակնկալի մասին Life.panorama.am-ին պատմել է հայտնի հաղորդավարը:

«Վերջերս իմ հարազատ հեռուստաընկերության կողմից առաջարկ ստացա եւ սիրով ընդունեցի. «Աբելի քույրը» հեռուստասերիալն արդեն մեկնարկել է, բայց իմ կերպարը ավելի ուշ կմիանա: Նկատեմ, որ ինքս էլ դեռեւս կերպարիս հետ կապված մանրամասներ չգիտեմ, միայն գիտեմ, որ շատ լուրջ տղայի եմ մարմնավորելու,- նշեց Հակոբն ու ավելացրեց.

««Քարե դարդ»-ից հետո առաջարկ ստացա ու որոշեցի ինձ այս բնագավառում էլ փորձել: Այս պահին մի տեսակ անհանգստություն ունեմ, հետաքրքիր է, թե ինչպես հեռուստադիտողը կընկալի ինձ նոր կերպարում, բայց եթե անկեղծ լինեմ, սկսել եմ ավելի քիչ վախենալ նորարարություններից, այս դեպքում էլ սերիալն է ինձ համար էքսպերիմենտ,- նշեց Հակոբն ու առանձնացրեց,- Վախերս կապված են միայն ժանրերի հետ: Հումորային կերպարից դեպի լուրջ կերպար անցումը կարող է հեռուստդիտողին էլ շփոթության մեջ գցել, քանի որ նրանք կարող են չհասցնել հասկանալ, թե ինչպես ինձ ընկալեն, բայց հույս ունեմ, որ այդ խնդիրն էլ հաղթահարելի կլինի: Միաժամանակ՝ ինձ համար կարեւոր է միմյանցից խիստ տարբերվող կերպարներով հանդես գալը, այդպիսով շատ ավելի կկայանամ, արդյունքում հավանաբար տեղի կունենա այն, ինչին ես ամենաշատն եմ սպասում, որպեսզի մարդիկ ինձ ոչ թե մի կերպարով, այլ որպես Հակոբ Հակոբյան հիշեն. Ես ամեն ինչ անելու եմ դրա համար»:

Խոսելով «Քարե դարդում» իր հետագա մասնակցությունից՝ Հակոբը, ով Մամուկի կերպարն էր մարմնավորում սիթքոմում, նշեց. «Ինչպես հեռուստադիտողները տեսան՝ Մամուկը սիթքոմի առաջին եթերաշրջանի վերջին սերիայում ժամանակի մեքենայով հայտնվեց մեր օրեր, իսկ թե նրա հետ ինչ կլինի հետո, դեռեւս պարզ չէ: Մամուկի ճակատագիրը հայտնի չէ, ոչ մեկ չգիտի, թե նրա հետ ինչ կլինի: Ավելին ասեմ՝ գուցե կերպարս սիթքոմում հայտնվի երբեմն-երբեմն, բայց արդեն ոչ թե քարե դարում, այլ մեր օրերում»:

Այս շրջանում դերասանական արվեստով ներկայանալը Հակոբին մոռացնել չի տվել սիրելի աշխատանքի՝ հաղորդավարության մասին. «Հիմա մի ժամանակ է, երբ ես ինձ փորձում եմ տարբեր ոլորտներում, ուզում եմ ուժերս կենտրոնացնել դերասանական ասպարեզում, բայց դա երբեք չի նշանակի, որ ես պատրաստվում եմ հրաժարվել հաղորդավարական աշխատանքից: Այն մնում է ինձ համար առաջնային տեղում, ավելին՝ կան մի շարք ծրագրեր, որոնք հույս ունեմ ժամանակի ընթացքում  կիրականանան»,- հավելեց նա:

Մեր այն հարցին, թե Հակոբը չի՞ վախենում քննադատվելուց, քանի որ միշտ չէ, երբ միանշանակ է ընդունվում մասնագիտությամբ ոչ դերասաններին սերիալներում ու ֆիլմերում տեսնելը, հաղորդավարը պատասխանեց. «Իրականում մեծ ճշմարտություն կա այս հարցի մեջ: Չեմ ասի, որ ես երազում էի սերիալում նկարահանվել ու իմ երազանքն էլ իրականացել է, բայց ես ինձ իմ ափսեի մեջ եմ զգում տեսախցիկի առաջ, նկարահանումները իմն են, լինի դա սերիալում, թե հաղորդման ժամանակ: Ի վերջո պետք է չմոռանալ, որ սա նույն համաշխարհային ասպարեզում էլ է նորմալ, մենք կարող ենք աշխարհահռչակ երգչին տեսնել թե դերասանության, թե հաղորդավարական արվեստի մեջ, ինչը ըստ իս, շատ նորմալ է: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր ինձ չեն ընկալի սերիալում, ես էլ սիրով կլսեմ նրանց ու եթե հասկանամ, որ մարդկանց մեծամասնությունը ինձ չի ուզում սերիալում տեսնի, ես ուղղակի կթողնեմ այն: Յուրաքանչյուր բան ես իմ հեռուստադիտողի համար եմ անում, եթե լինի մի բան, որ նրանց սրտով չլինի, ուրեմն ես չեմ անի այն»:

Ի դեպ՝ Հակոբը մեզ իր գաղտնիքը վստահեց.

«Երեւի շատերը գիտեն, որ ինձ մոտ վատ չի ստացվում երգելը, ինքս էլ շատ եմ սիրում նաեւ այդ ոլորտը, բայց այդ երգարվեստ մտնելու համար մեծ պատասխանատվություն եմ զգում ու չեմ կարող սիրողական մակարդակով մի բան անել, ես չեմ կարող իմ երաժշտական մակարդակով կանգնել նույն հարթակի վրա, որտեղ կանգնած են մեր տաղանդավոր երգիչները: Հենց դրա պատճառով էլ այս ընթացքում հաճախում եմ վոկալի դասերի, իսկ թե հետո ինչ կլինի, դեռեւս չգիտեմ՝ ժամանակը թող ցույց տա»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր