Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն աննախադեպ ակտիվ է Թալինի քաղաքապետի ընտրություններում.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն աննախադեպ ակտիվ է Թալինի քաղաքապետի ընտրություններում, որպեսզի իր հովանավորյալ, անցած անգամ իր աջակցությամբ ընտրված գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը վերընտրվի։ Նկատի ունենալով, որ մարզը հանձնվել է դաշնակցական Գաբրիել Գյոզալյանին, Սահակյանն ամեն ինչ անելու է, որպեսզի ՀՅԴ դիրքերը չամրապնդվեն։ «Այո, պաշտպանում եմ Սարգիս Արամյանին, որը ՀՀԿ-ի թեկնածուն է»,– չհերքեց Սահակյանը։ Իսկ ՀՅԴ-ական մարզպետը կօգտագործի՞ վարչական լծակները, ՀՅԴ-ն էլ թեկնածու ունի։ «Հարցրեք իրեն»։ Գյոզալյանի կադրային ջարդի մասին էլ ասաց. «Չկա նման բան, Կարենի դիմումն էլ ես եմ ստորագրել»։ Խոսքն իր օգնական Կարեն Տոնոյանի մասին է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



