Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե դերասանից առաջարկ ստանամ, գուցեև համաձայնեմ. Ագնեսա Շահնազարյանը՝ ծննդյան երազանքի և ամուսնության մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն այսօր դառնում է 36 տարեկան: Թեև օրը նրա համար տոնական է, սակայն դա չի նշանակում, որ գործնական զբաղվածությունը նահանջել է: «Այսօր էլ սովորականի պես ներկայացման եմ և գնալու եմ թատրոն, բեմում եմ լինելու: Բայց ասեմ, որ երեկ զարմիկիս ծննդյան օրն էր, նշում էինք փաբում ու ավանդույթին համապատասխան՝ կեսգիշերից նրա տոնին միացրեցինք նաև իմ ծնունդը ու ինձ էլ շնորհավորեցին»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով մանրամասնեց օրվա հերոսը:

Այսօրվա հետ կապված պլաններ դերասանուհին չունի, բայց չի էլ բացառում, որ ամեն ինչ կարող է փոխվել: Թեև որպես կանոն՝ այդ օրերին նկարահանման հրապարակում կամ թատրոնում է լինում, սակայն հիշում է մինչ այսօր ունեցած լավագույն ծնունդները:

«Առհասարակ, մեծ ծնունդներ չեմ անում, օրն ինչպես թելադրում է, այնպես էլ անցկացնում եմ: Բայց եթե որոշում եմ տեղը-տեղին նշել, բավական մեծ հավաքույթ եմ կազմակերպում: Թերևս, նման երկու-երեք ծնունդ եմ ունեցել. 20-ամյակիս հավաքվել էինք ընկերներով, կուրսի բոլոր երեխաներով: Նաև 4-5 տարի առաջ եմ նման մեծ տոն ունեցել, բայց նորից չպլանավորված»,-վերհիշեց նա:

Էկրաններից միշտ ժպտերես և կենսախինդ դերասանուհին կյանքում էլ աշխույժ է և անակնկալների սիրահար: Ստանդարտ բաներ չի սիրում, իր կյանքում ամեն ինչ պետք է հանկարծակի լինի, որպեսզի ոգևորվի: Հոբելյարը մի պահ ամփոփելով նախորդ 36 տարիները՝ գիտակցեց՝ քիչ ձեռքբերումներ չունի, բայց պակասը լրացնելու շատ մեծ ցանկություն ունի:

«Ինձ համար ձեռքբերում եմ համարում մարդկանց սերը, քնքշանքը: Թող անհամեստ չհնչի, բայց դժվար է լինել դերասանուհի, ում բոլորը միանշանակ սիրում և ընդունում… Իսկ իմ կյանքի ամենամեծ պակասը, բաղձալի երազանքը, որի առկայության անհրաժեշտությունը զգում եմ, ընտանիքն է, երեխաները, ինչն ինձ մոտ երկրորդ պլան է մղվել և ուշանում է, քանի որ աշխատանքիս եմ տրվել: Շատ եմ ափսոսում դրա համար ու նաև հասկանում եմ, որ տարիները շատ արագ են անցնում: Դա ինձ ցավ է պատճառում»,-անկեղծացավ Ա. Շահնազարյանը:

Ասում են՝ ծննդյան օրերին պահված երազանքներն իրականություն են դառնում և հենց այսօրվանից պետք է մտածել երազանքը իրականություն դարձնելու ուղղությամբ: «Ցավոք, ընտանիքը երազելով ու մտածելով չի առաջանում: Բայց եթե հայտնվի մեկը, ում դեպքում կզգամ, որ ՆԱ է, ապա իմ երջանկությունից չեմ հրաժարվի: Բայց դե ես այս հարցում էլ պլանավորել չեմ սիրում, ամեն մի երկրպագուի մեջ պոտենցիալ ամուսին չեմ նկատում ու փնտրում: Լինելու բանը կլինի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի: Ինքս ինձ այս տարի մաղթում եմ մե՜ծ ՍԵՐ, շատ փող և շատ աշխատանք: Ես մարդկանց այն տեսակին եմ պատկանում, որ չաշխատելուց հիվանդանում են»,-խոստովանեց մեր զրուցակիցը:

Սերը տարբեր տարիքներում տարբեր կերպ է այցելում: Եթե պատանի տարիքում ավելի շատ առաջնորդվում ենք սրտով, ապա հասուն տարիքում բանականությունն է դառնում թիվ մեկ հուշարարը. «Անշուշտ, իմ տարիքում արդեն բանականությունը գլուխ է բարձրացնում ու որոշում կայացնելիս 16 տարեկանի պես չեմ մտածի: Թեև, լինելով չափազանց զգայուն մարդ, վախենում եմ, որ երբ պահը գա, զգացմունքին առավել շատ տեղ կտամ, այն կխանգարի բանականությանը»:

Դերասանուհուն ապագա կողակցի մասնագիտությունն ամենաքիչն է հետաքրքրում, հատկապես, երբ զույգին միավորում է սերն ու հավատարմությունը: «Գիտակցում եմ, որ ընտանիքում երկու նույն մասնագիտության մարդկանց առկայությունը մի փոքր դժվար է, գուցեև՝ անհամատեղելի: Թեև մեր շոու բիզնեսում,  մշակույթում ունենք բացառություններ, ովքեր կոտրում են այն կարծրատիպը, թե դերասանները չեն կարող նույն հարկի տակ երկար ապրել. Նելլի Խերանյան և Տիգրան Ներսիսյան, Արմեն Մարության և Ալլա Վարդանյան, Էմմա և Արամո, Սյուզան Մարգարյան և Հրաչյա Հարությունյան… Իդեալական, հրաշալի ընտանիքներ… Մի խոսքով՝ չգիտեմ, եթե դերասանից առաջարկ ստանամ, գուցեև համաձայնվե՞մ»,-ծիծաղելով նկատեց նա:

Անդրադառալով այժմյան զբաղվածությանը՝  ընդգծեց, որ իր գործունեությունը սահմանափակվում է մեծամասամբ միայն թատրոնով: «Սերիալից առաջարկ ստացա, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացա ընդունել: Չնայած, որքան նկատել եմ, այժմ քիչ սերիաներով ֆիլմեր են նկարահանում, որն առավել լավ է: Նաև գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունեմ, որի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են և շուտով կսկսենք նկարահանումները: Մարմնավորելու եմ գլխավոր հերոսուհու ընկերուհուն: Ինչպես վերջին տարիներին, պատրաստվում եմ «Արմմոնո» միջազգային փառատոնին մասնակցել մոնոներկայացմամբ, որն այս տարի կկայանա, եթե չեմ սխալվում, մայիսի 3-ին»,-եզրափակեց հոբելյարը:

Aysor.am-ը շնորհավորում է օրվա հերոսուհուն՝ ցանկանալով ամենանվիրական նպատակի ու երազանքի իրականացում: 

Նելլի Մարգարյան

Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն