Դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է՝ հասնելով 68-ի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսական ռուբլին Մոսկվայի բորսայում մարտի 16-ին էականորեն ամրապնդվել է դոլարի ու եվրոյի նկատմամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ռուբլու ամրապնդումը տեղի է ունենում նավթի համաշխարհային գների բարձրացման և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի որոշումից հետո կապիտալի շուկանե րի դրական սպասումների ֆոնին:
Մասնավորապես, Մոսկվայի բորսայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը կազմել է 68,1, ինչը 1,02 ռուբլիով ցածր է նախորդ օրվա սակարկումներում գրանցված մակարդակից: Այդպիսով թարմացվել է շուրջ 3 ամիս առաջ գրանցված դոլար/ռուբլի փոխարժեքը: Եվրոյի փոխարժեքն այդ պահին կազմել է 77,086 ռուբլի/1 եվրո:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



