ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձերբակալել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մասիսի քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել միջազգային հետախուզման մեջ գտնվող, նույն քաղաքի բնակիչ, 1967 թվականին ծնված Մարտին Բարսեղյանին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը, Բարսեղյանը 2015 թվականի հունիսի 27-ից հետախուզվում էր Բուլղարիայի իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում էր Բուլղարիայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 54-րդ մասով` սպանություն հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել էր կալանքը:
Մարտին Բարսեղյանը ձերբակալվել և ուղարկվել է Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



