Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեւանի քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում կպատասխանի քաղաքացիներին հուզող հարցերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 17-ի ժամը 18:00-ից մինչեւ մարտի 18-ի ժամը 18:00-ն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջում քաղաքացիները կարող են գրել իրենց հուզող ու հետաքրքրող հարցերը, որոնց նա կպատասխանի աշխատանքից հետո՝ առաջիկա հանգստյան օրերին: 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետն այսօր իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. 

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, ինչպես գիտեք, մեկ ամիս շարունակ, արտահերթ խորհրդակցությունների շարք անցկացրեցի քաղաքապետարանի բոլոր վարչությունների և ստորաբաժանումների աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվեցին 2015թ. հաշվետվությունները: Նպատակը մեկն էր. վերլուծել մայրաքաղաքի բնականոն կյանքի ապահովման պատասխանատուների կողմից կատարած աշխատանքները, ինչպես նաև մատնանշել բացթողումներն ու թերացումները` դրանք շտկելու համար:

Ինչ խոսք, Երևանն այսօր դինամիկ զարգացող քաղաք է՝ քաղաքային կյանքի որակի բարելավման նախադրյալներով և ներկա ու ապագա սերունդների համար ավելի լավ պայմաններ ապահովելու հեռանկարով: Սակայն մեկ միլիոնից ավելի մշտական բնակչություն և բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաքում սահմանված առաջնահերթությունները և ընտրված մոտեցումները չեն կարող միանշանակ ընկալվել բնակչության այդքան տարբեր խմբերի կողմից: Ձեռքբերումներն, իհարկե, բազմաթիվ են, և այդ առումով իմ գնահատականները հնչեցին քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպումների ժամանակ: Սակայն պետք է արձանագրենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք, և այս հարցում հանրային մասնակցությունն առանցքային կարևորություն ունի:

Ինչո՞ւ եմ որոշել մեր համաքաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի այս ձևաչափով խոսել: Նախ, ոչ թե ա՛յս ձևաչափով, այլ նա՛և այս ձևաչափով, քանի որ թե՛ աշխատանքային շրջայցերի ու հանդիպումների ժամանակ և թե՛ ոչ աշխատանքային պայմաններում ես մշտապես հասանելի եմ մեր բոլոր համաքաղաքացիների համար: Պարզապես ժամանակի պահանջն է ոչ միայն մարդկանց հետ խոսել ու հաշվետու լինել, այլև միասին սահմանել առաջնահերթությունները, ինչը հնարավոր է նաև քաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխանի միջոցով:

Այդ առումով հաշվետվություններին հաջորդող շրջանը լավագույն ժամանակն է նման ձևաչափի քննարկում ծավալելու համար: Ուստի, այս պահից սկսած մինչև վաղը երեկոյան ժամը 18:00  /24 ժամ/ ֆեյսբուքյան իմ էջում կարող եք գրել ձեզ հուզող ու հետաքրքրող հարցերը, որոնց կպատասխանեմ աշխատանքից հետո՝ առաջիկա հանգստյան օրերին:

Համոզված եմ, որ մեր խնդիրների մասին պարզ ու կառուցողական խոսելով, հարցեր բարձրացնելով, քննարկելով ու համագործակցելով՝ մենք կարո՛ղ ենք նոր ձեռքբերումներ գրանցել մեր քաղաքի համար՝ դարձնելով այն ավելի հարմարավետ ու ժամանակի պահանջին համահունչ»:

Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով