«Փյունիկ»-ի համար Չեմպիոնների լիգան ավարտված է
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգան Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ի համար ավարտվեց որակավորման երկորրդ փուլում: «Փյունիկ»-«Մոլդե»՝ 1-0:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում «Փյունիկ»-ն առաջին խաղակեսում այդքան էլ աչքի չէր ընկնում և հիմնական գործողությունները ծավալում էր պաշտապնության գծում: Առաջին կեսն անցավ առանց դարպասի գրավման: Երկրորդ կեսի 74-րդ րոպեին «Փյունիկ»-ին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Հեռահար, շեշտակի հարվածով աչքի ընկավ Զավեն Բադոյանը: Հետագայում «Փյունիկ»-ն ավելին չկարողացավ անել, և երկու խաղերի ընդհանուր 1-5 հաշվով պարտվեց նորվեգական «ՄոլդÕ ¥»-ին՝ դուրս մնալով Չեմպիոնների լիգայից:
Այս թիմերի նախորդ խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել էր խոշոր 5-0 հաշվով:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



