Ինչպես արագ ու գեղեցիկ արդուկել հագուստը (լուսանկարներ)
ԼԱՅՖՍննդային ալյումինե փայլաթիթեղն անփոխարինելի է կենցաղում։ Այն ինչի մեջ ասես չեն օգտագործում։ Սակայն քչերը գիտեն, որ փայլաթիթեղն անփոխարինելի է նաեւ արդուկի համար։

Որպեսզի արագացնեք արդուկի գործընթացը, ձեզ ընդամենը փայլաթիթեղ պետք կգա։ Հանեք արդուկի սեղանի կտորը, տակը հարթ կերպով փայլաթիթեղ դրեք, ապա կրկին կտորը անցկացրեք ու սկսեք արդուկը։

Այս տարբերակով ձեր հագուստի անգամ ամենափոքրիկ անհարթությունները կուղղվեն երկու կողմից էլ։ Փայլաթիթեղի օգնությամբ կարող եք հարթեցնել թե մետաքսե շորերը, թե շիֆոնե։ Եթե նուրբ շոր է, այն անմիջապես փայլաթիթեղի վրա փռեք, արդուկը պահեք շորից 3-5 սմ հեռավորության վրա ու միացրեք գոլորշու ռեժիմը։


Պատրաստեց Past.am-ը:
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
3
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
4
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
5
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...



