Դաղստանում սողանքի հետևանքով առանց տրանսպորտի է մնացել 11 հազար մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴաղստանում լեռներից սողանքի իջնելու հետևանքով արգելափակվել է Ագուլսյան շրջանը: Առանց տրանսպորտային հաղորդակցության է մնացել 19 բնակավայր՝ ավելի քան 11 հազար մարդ: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է TASS-ը՝ հղում կատարելով շրջանի ղեկավար Յուրա Իսմայիլովին:
«Սողանքից հետո աշխարհից կտրված է մնում շրջանի բնակչությունը՝ 11250 մարդ: Շրջանցող ճանապարհ գոյություն չունի», -ասել է նա:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, փլուզումը տեղի է ունեցել Մամրաշ-Տաշկապուր-Արականյան կամուրջ ճանապարհի 50-րդ կմ-ում: Ոչ ոք չի տուժել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



