ԱՄՆ-ի պետքարտուղարի Մոսկվա այցը պլանավորված է մարտի 22-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցը նշանակված է մարտի 22-ին: Այդ մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «ամենայն հավանականությամբ, Մոսկվա կուղեւորվի հաջորդ երեքշաբթի»: Դա նշանակում է, որ, երկու մայրաքաղաքների միջեւ ժամանակային տարբերության հաշվառմամբ, որը կազմում է յոթ ժամ, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Ռուսաստանի ղեկավարության կողմից կընդունվի մարտի 23-ին:
ԱՄՆ-ի պետքարտուղարն ավելի վաղ ելույթ ունենալով լրագրողների առջեւ, հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա՝ «քննարկելու, թե ինչպես մենք կարող ենք արդյունավետ կերպով առաջ մղել քաղաքական գործընթացը Սիրիայում եւ փորձել օգտվել ներկա նպաստավոր պահից»:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



