Երիտասարդն ինքնասպան է եղել, քանի որ հայրը խլել է նոթբուքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Լենինգրադյան շրջանում 19-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել։ Ինչպես պարզել է ոստիկանությունը, ինքնասպանության պատճառ է դարձել այն, որ նա խիստ տարված էր համակարգչային խաղերով, իսկ հայրը խլել է նրա նոթբուքը։
19-ամյա Անդրեյի ծնողները ամուսնալուծվել էին մի քանի տարի առաջ։ Նախկինում տղան ապրում են հոր հետ, սակայն ամիսներ առաջ հայրը որդուն դուրս էր վռնդել տնից, իսկ օրերս խլել ու վաճառել է նրա նոթբուքը։ Տղայի ծանոթներն ասել են, որ նա հաճախ է ասել, որ ինքնասպան է լինելու, եթե հայրը նոթբուքը չվերադարձնի։
Նշվում է, որ տղան ոչ սովորում էր, ոչ աշխատում։ Ոստիկանները նշել են նաեւ, որ տղան գաղտնի կերպով կոտրել է հոր չհրկիզվող պահարանն ու հանելով նրա զենքը՝ գնդակահարել ինքն իրեն։
Պատրաստեց Past.am-ը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



