Երևանում հագուստի խանութ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 16-ին` ժամը 14.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասեցում գտնվող հագուստի խանութում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ ԱԽ-ն և երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող «Սիլվի» հագուստի խանութում (100 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.27-ին, մարվել` 15.28-ին: Այրվել են բազմոց, օդորակիչ, ապահովիչների տուփը և հագուստ (30 քմ):
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



