Առատաշենում 49-ամյա տղամարդը կայծակնահարվել է հարազատների աչքի առջեւ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Առատաշեն գյուղում 49-ամյա Ավետիս Կիրակոսյանը կայծակնահարվել եւ մահացել է հենց հարազատների աչքի առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը:
«Դաշտում աշխատելիս են եղել ընտանիքով՝ քույրը, փեսան, քրոջ որդին, տեղում մահացել է: Փեսան կողքն է եղել, ասում է՝ մեջքս տաքացավ, հողը շարժվեց, ինձ թվաց՝ երկրաշարժ է եղել, ուղղվեցի, շուռ եկա, տեսնեմ՝ Ավետն ընկել է, ձախ մասը ամբողջությամբ կապտել է»,-ասաց նա:
Ավետիս Կիրակոսյանը ամուսնացած էր, ունի դուստր, ապրում էր կնոջ եւ ծնողների հետ, զբաղվում են գյուղատնտեսությամբ:
Գյուղապետն ասաց, որ սա արդեն երկրորդ դեպքն է իրենց գյուղում, մեկ շաբաթ առաջ էլ նորից կայծակն էր խփել, տան տանիքներ, ջահեր, մոտ 20 համակարգիչ եւ հեռուստացույց շարքից դուրս են եկել:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



