Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ մասին կարող է վկայել բերանի դառը համը

ԼԱՅՖ

Doctors.am-ը գրում է.

Դառը համի զգացողությունը բերանում, առանց այնտեղ դառը որևէ նյութի առկայության, համի զգացողության խանգարման նշան է: Մշտական տհաճ համի զգացողության առկայությունը բերանում կոչվում է դիսգևզիա:

Համի զգացացողության փոփոխություն տեղի է ունենում, երբ ինչ-որ բան խանգարում է առաջացնում այդ համակարգում: Համի զգացողություն առաջանում է սենսոր նեյրոններով հոտի զգալով և համի զգացումով համային ընկալիչների գործունեության արդյունքում: Այստեղից ազդակները հաղորդվում են գլխուղեղ, և պարզ է դառնում, թե մարդ ինչ է ուտում: Համային ընկալիչները տարբերում են քաղցր, աղի, դառը և թթու համերը: Որոշ մարդիկ դառը համը ավելի սուր են զգում, որը պայմանավորված է ֆենիլթիոկարբամիդ նյութն ընկալելու հետ:

Երբ մարդ ծնվում է, ունենում է 10.000 համային ընկալիչ, սակայն տարիքի հետ նրանց քանակը նվազում է: Եվ դրանով է պայմանավորված այն, որ հասուն մարդիկ և ծերերը ավելի հանդուրժող են համերի նկատմամբ, քան երեխաները:

Դառը համի զգացողությունը բերանում առաջանում է հիմնականում թթվային ռեֆլուքսի հետևանքով կամ փսխումից հետո: Սակայն բերանի մշտական դառը համը կարող է ունենալ նաև այլ պատճառներ, օրինակ` հղիությունը կամ դեղորայքի ընդունումը (հակաբիոտիկներ):Համի զգացողության խանգարման կարող են հանգեցնել նաև ծխախոտի օգտագործումը կամ տարբեր տեսակի նյութերով բերանի խոռոչի, քթի և գլխի ախտահարումը:

Եթե դառը համը առաջացել է առաջին անգամ, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի բացառվեն խանգարման առաջացման լուրջ պատճառները:
Ստորև կքննարկենք դառը համի զգացողության առաջացման մի քանի պատճառ:

Ստոմոտոլոգիական հիվանդություններ
Բերանում դառը համի պատճառ կարող են լինել լնդերի հիվանդությունները, ատամի թարախակույտը կամ գինգիվիտը: Մարկանց մի մասի մոտ նկատվում է զգացողության սրացում ատամնաբուժության մեջ օգտագործվող որոշ նյութերի նկատմամբ: Երբ դառը համ է առաջանում բերանում պլոմբից հետո, պետք է խորհրդակցել ատանաբույժի հետ: Կարող է կարիք լինի փոխարինել այն այլ նյութերից պատրաստված պլոմբի հետ:

Թթվային ռեֆլուքս
Այն մարդիկ, ովքեր ունեն թթվային ռեֆլուքս կամ գաստրոէղոֆագեալ ռեֆլեքսային հիվանդություն, ստամոքսահյութը բարձրանում է կերակրափողով և հայտնվում է կոկորդում, ինչի հետևանքով նրանց մոտ սննդի ընդունման ժամանակ կամ ընդունումից հետո առաջանում է դառը համ: Թթվային ռեֆլուքսի ամենատարածված պատճառները շատակերությունն է, սննդում կծու և ճարպոտ մթերքների օգտագործումը, ինչպես նաև անկանոն ռեժիմով սննդի ընդունումը: Բացի դառը համից, թթվային ռեֆլուքսի նշան կարող են լինել այրոցի զգացուցումը, տհաճ հոտը բերանից, գլխացավը, փքվածության զգացումը, գազագոյացման բարձրացումը, փսխումը և ցավը կոկորդում, որ պայմանավորված է լորձաթաղանթի՝ ստամոքսահյութով գրգռմամբ:

Հորմոնալ անհավասարակշռություն
Հորմոնների մակարդակի փոփոխությունները, մասնավորապես` էստրոգենների, կարող են հանգեցնել բերանում դառը համի զգացողության: Հատկապես հաճախ է նկատվում հղիության ժամանակ, բայց կարող է նկատվել նաև այն վիճակներում, երբ խանգարված է հորմոնների արտադրությունը:

Թունավորում ծանր մետաղներով
Բերանի դառը համը կապարով, պղնձով և սնդիկով թունավորման ախտանշան է: Եթե Դուք առնչվել եք սնդիկի հետ և դրանից հետո առաջացել է դառը համ, ապա անհապաղ պետք է դիմեք բժշկի: Այս մետաղը շատ թունավոր է, և թունավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:

Հիվանդություններ
Բերանում դառը համին զգացում կարող է առաջանալ հետևյալ հիվանդությունների պատճառով.

Դեղնախտ
Շաքարային դիաբետ
Լյարդի հիվանդություններ
Երիկամների հիվանդություններ
Քաղցկեղ
Բերանի խոռոչի վատ հիգիենա

Միկրոօրգանիզմների բազմացման հետևանքով բերանի դառը համ կարող է առաջանալ այն անձանց մոտ, ովքեր հաճախ չեն լվանում ատամները: Պետք է օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս լվանալ ատամները և, քանի որ բակտերիաները տեղակայվում են ատամների արանքում, պետք է շաբաթվա մեջ երկու անգամ ատամի թելով մաքրել ատամները:

Բուժումը
Գոյություն ունեն բերանում դառը համից ազատվելու մի քանի պարզ միջոց.

Օգտագործել ցիտրուսային մթերքներ, որոնց հյութը ակտիվացնում է թքարտադրությունը և օժտված է հակամանրէային հատկություններով:

Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք դարչին կամ մեխակ, նրանք վերացնում են դառը համը և թարմացնում են շնչառությունը

Զերծ մնացեք շատ ճարպոտ, աղի և քաղցր սննդից:

Եթե այս միջոցները անարդյունավետ են, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ :

Բերանում դառը համ կարող է առաջանալ որոշ էնդոկրին կամ հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որոշ դեղորայքի օգտագործման դեպքում:

Օրինակ` հակաբիոտիկների օգտագործումը կարող է առաջացնել աղիների նորմալ միկրոֆլորայի մահվան և պայմանական ախտածին միկրոֆլորայի ակտիվացման, այսինքն` դիսբակտերիոզի զարգացման, ինչի կլինիկական արտահայտություններից է բերանի դառը համը:

Ժամանակավոր դառը համի զգացողություն կարող է առաջանալ սթրեսից հետո կամ որոշ մթերքներ օգտագործելու դեպքում, օրինակ` ընկույզ:

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց