Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լրագրողը հաղթեց դպրոցի տնօրենին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդուհի Հովնանյանի, մարտի 12-ին կայացրած վճռով մերժել է Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի հայցն ընդդեմ լրագրող Ադրինե Թորոսյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» հեռուստաընկերության և «Հրապարակ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Դատարան ներկայացրած հայցադիմումով դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը պահանջում էր պարտավորեցնել լրագրողին՝ վերջինիս հեղինակած լրագրողական աշխատանքներում («Լոռի» հեռուստաընկերության եթերով «Արդյունքում տուժել է դպրոցի բյուջեն» (մաս2)ռեպորտաժում և hraparak.am կայքում «Մարզպետը մտադրվել է երկրորդ դատն էլ պարտվել դպրոցի տնօրենին», հոդվածում) ըստ իրեն տեղ գտած՝ իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող, իր կողմից զրպարտություն որակված տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու, իսկ իր կողմից վիրավորանք համարված արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու իրենից՝ նույն լրատվամիջոցներով:

Նաև որպես փոխհատուցում պահանջում էր լրագրող Ադրինե Թորոսյանից հօգուտ իրեն բռնագանձել 3 000 000 ՀՀ դրամ, ինչպես նաև դատարան դիմելու համար իր կողմից արդեն վճարված պետական տուրքի՝ 4000 ՀՀ դրամ գումարը: Նրա պահանջած 3 000 000 դրամ հայցագնի չափով դատարանի որոշմամբ արդեն երկրորդ տարին արգելանքի տակ էր լրագրողի հայրական տունը, որտեղ համասեփականտեր է նաև Ադրինե Թորոսյանը:

Սակայն դատավարության արդյունքում դատարանը հանգեց եզրակացության, որ լրագրողի հրապարակումներում դպրոցի տնօրենի վերաբերյալ ո՛չ վիրավորանք, ո՛չ զրպարտություն չկա, լրագրողն իր մասնագիտական աշխատանքն է կատարել՝ իր լուսաբանումներով տեղեկություններ հաղորդելով հանրությանը:

Լրագրողի դեմ ներկայացված հայցը դատարանը մերժել է ամբողջությամբ: Հայցի մերժման պայմաններում լրագրող Ադրինե Թորոսյանին 3 000 000 դրամի պահանջ ներկայացրած դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանն ինքը պետք է իր պահանջած գումարի համար 60 000 ՀՀ դրամ վճարի պետական բյուջե (գույքային պահանջով նախապես չվճարած 3 մլն դրամի 2% պետտուրքը): Սույն գործով լրագրողի շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Լուսանկարները՝ Ադրինե Թորոսյանի և Կարինե Ստեփանյանի «Ֆեյսբուքյան» էջերից:

Վաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան