Պոգբա. Հիանում էի Ռոնալդոյի և Զիդանի խաղով
ՍՊՈՐՏՖրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով այսօր տոնում է ծննդյան 23-ամյակը, ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, թե ովքեր են իր ֆուտբոլային կուռքերը:
-Ինձ համար օրինակ է եղել Ռոնալդոն: Նա ինձ ստիպել է սիրահարվել ֆուտբոլին: Ես հիացած էի Ռոնալդոյով: Նրա տեխնիկան, արագությունը, գոլեր խփելու ունակությունը հիացնում էին ինձ:
Եվ, իհարկե, ինձ դուր էր գալիս Զինեդին Զիդանը: Նա ֆրանսիական ֆուտբոլի խորհրդանիշն է: Զիդանը անջնջելի տպավորություն է թողել: Երիտասարդները հարգում են նրան և հիանում: Բոլորս ցանկանում ենք կրկնել այն ամենը, ինչին Զիդանը հասել է կարիերայի ընթացքում,-ասել է Պոգբան:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



