Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռեժիսորը՝ «Վայ մամա ջան» ֆիլմի և Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ մերկ տեսարանների մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Ապրիլի 6-ին մեծ էկրաններ կբարձրանա Արման Նավասարդյանի, Դավիթ Հակոբյանի, Սերգեյ Դանիելյանի, Գագիկ Մադոյանի, Տաթեվ Ղազարյանի, Ալլա Սահակյանի, Անդրանիկ Էթեմեզյանի, Արմինե Պողոսյանի մասնակցությամբ «Վայ մամա ջան» իրավիճակային կոմեդիան, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Սերգեյ Հայրապետյանը:

Այս ֆիլմի վերաբերյալ կարծիքներ հայտնելը դեռեւս շատ շուտ է, բայց այն հասցրեց իսկական իրարանցում առաջացնել. Ֆիլմի թրեյլերում դերասան Սերգեյ Դանիելյանին տեսնում ենք բոլորովին մերկ, ինչը հայկական արտադրության ֆիլմերի համար դեռեւս աննախադեպ եւ զարմացնող երեւույթ է:

Life.panorama.am-ն այս եւ ֆիլմի վերաբերյալ այլ մանրամասների մասին խոսել է ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանի հետ: Նրա խոսքերով՝ Սերգեյ Դանիելյանի մերկ կադրերը ինքնանպատակ չեն եղել, այդպես պահանջել է սցենարը.

«Չեմ ուզում մեր ֆիլմը համեմատեմ համաշխարհային ճանաչում ունեցող կատագերկությունների հետ, բայց չենք էլ կարող չնշել, որ աշխարհահռչակ շատ դերասանների համար մերկ նկարվելու մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Մեր երկրում գուցե առաջին անգամ էր նման դեպքը, ինչը ստիպեց մարդկանց զարմանալ, բայց երբ դերը իսկական է եւ մերկանալը սարքովի, շինծու չէ, այլ  հանգամանքների բերումով իրադրությունը պահանջում է տվյալ դերասանի մերկ կադրեր, ուրեմն դրան կարելի է նորմալ վերաբերվել: Մեր պարագայում հանգամանքները արադացնում են դերասանի մերկությունը, ինչը կհասկանան, երբ ֆիլմը դիտեն»,- նշեց ռեժիսորը:

Հարցին, թե ինչպե՞ս է Սերգեյ Դանիելյանը համաձայնվել մերկանալ, քանի որ հայ դերասաններն էլ սովոր չեն նման համարձակ քայլերի, ռեժիսորը պատասխանեց.

«Սերգեյ Դանիելյանը պրոֆեսիոնալ դերասան է ոչ միայն դերասանական հմտություններով, այլ այդ մասնագիտության նկատմամաբ իր մոտեցումներով, նա բարձր ինտելեկտի տեր մարդ է, իր հետ ոչ մի խնդիր այդ առումով չի եղել, քանի որ նա ծանոթացավ սցենարին եւ հասկացավ, որ այդ դերի համար պետք է մերկանալ: Նկարահանումների փուլն էլ անցել է առանց որեւէ բարդույթների, բնականաբար, եղել են տեսարաններ, որոնք նկարելիս մարդկանց տեսադաշտը փակվել է, որպեսզի դերասանն իրեն ավելի ազատ զգա»:

Անդրադառնալով բուն ֆիլմին եւ ստեղծման գաղափարին՝ Սերգեյ Հայրապետյանը պատմեց, որ այդ ֆիլմն իրականացվել է «Համազագային պետական թատրոնի» հետ համատեղ, դերասաններն էլ բացի Սերգեյ Դանիելյանից, բոլորն այդ թատրոնից են.

««Վայ մամա ջան» ֆիլմի սցենարը դեռ մեկ տարի առաջ էր պատրաստ, ուղղակի դերասանական կազմի վերաբերյալ փնտրտուքի մեջ էինք, բայց «Համազգային պետական թատրոնի» տնօրենի՝ Վարդան Մկրտչյանի հետ զրուցելուց հետո որոշեցինք համատեղ աշխատել: Ֆիլմը նկարահանվել է դեռեւս ամռանը, մոնտաժային աշխատանքները մի փոքր ձգձգվեցին, բայց արդյունքում ստացանք լավ աշխատանք, մնում է միայն արժանանանք հանդիսատեսի դրական արձագանքներին»,- նշեց նա:

«Սյուժեն զարգանում է հիվանդանոցում, բայց սցենարը հիվանդանոցի հետ կապ չունի, այն կարող էր նույն հաջողությամբ կատարվեր ոստիկանությունում կամ հրշեջ կայանում, պարզապես այն մարդը, ում հետ կատարվում է այդ ամբողջ իրադարձությունները, բժիշկ է: Այստեղ գործողությունների խառնաշփոթ է, ամեն քայլով ավելի բարդ իրավիճակներ են առաջանում, որը վերջում ունենում է իր հանգուցալուծումը»,- ավելացրեց Սերգեյ Հայրապետյանը:

«Վայ մամա ջան» կատագերկությունում ռեժիսորը չի առանձնացնում գլխավոր եւ երկրորդական կերպարներին.

«Սա այն ֆիլմերից է, որտեղ շեշտված գլխավոր կերպար դժվար է առանձնացնել: Որպես այդպիսին՝ իրադարձությունները զարգանում են Արման Նավասարդյանի կերպարի շուրջ, բայց նույն հաջողությամբ կարելի է նշել 5-6 դերասանի, ովքեր եւս գլխավոր դերակատարներ կարող են համարվել. Սա կրկին ֆիլմի ոճի հետեւանքն է, քանի որ այն իրավիճակային կոմեդիա է»,- նկատեց նա:

Ռեժիսորն ու սցենարիստը անդրադարձավ նաեւ ֆիլմի անվանը.

«Ֆիլմի ստեղծման օրվանից մի քանի վերնագրերի շուրջ ենք մտածել, կար տարբերակ «Մի անգամ հիվանդանոցում», բայց դերակատարներից Դավիթ Հակոբյանն իր նախաձեռնությամբ անընդհատ «Վայ Աստված ջան» արտահայտության փոխարեն օգտագործում էր «Վայ մամա ջան» արտահայտությունը, որը վերջում վերածվեց ֆիլմի վերնագրի»,- հավելեց ռեժիսորն ու նկատեց, որ իրենց անձնակազմի համար այդ արտահայտությունը թեւավոր խոսքի է վերածվել՝ հույս հայտնելով, որ մարդկանց մոտ այն եւս կտպավորվի:

Մեզ հետ զրույցում ռեժիսորը բարի դիտում մաղթեց հանդիսատեսին՝ հավելելով, որ «Վայ մամա ջան»-ը ընտանեկան դիտման ֆիլմ է.

«Ես չեմ միանում այն կարծիքներին, թե հայկական արտադրության կոմեդիաները անորակ են, քանի որ այդ որոկական փոփոխությունը արտադրության մեջ է, մենք էլ սահուն անցնում ենք այդ որակական փոփոխություններով: «Վայ մամա ջան» ֆիլմը հանգստ, թեթեւ կոմեդիա է եւ որ ամենակարեւորը՝ այն ընտանեկան դիտման ֆիլմ է, իսկ Սերգեյ Դանիելյանի տեսարանները այնպես են նկարահանված, որ որեւէ գռեհիկ կամ էսթեթեիկ առումով տհաճ կադրեր չկան»,- ավարտեց ռեժիսորը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու