Թուրքիայում ահաբեկչության հեղինակը 18-ամյա մահապարտ աղջիկ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիային սահմանակից թուրքական Սուրուչ քաղաքի մշակույթի կենտրոնում պայթյունի հեղինակը 18-ամյա մահապարt ահաբեկիչ աղջիկ է եղել: Այս մասին հաղորդում է Sputnik-ը:
Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվել, սակայն երկրի իշխանությունները ենթադրում են, որ հարձակումը կատարել է «Իսլամական պետություն» խմբավորման անդամներից մեկը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքով, «հանցագործության վայրից հավաքված ապացույցները վկայում են, որ «Իսլամական պետություննն» օգտագործել է «կենդանի ռումբ»:
Վերջին տվյալներով, ահաբեկչությանը զոհ է գնացել 31 մարդ, եւս 100 մարդ տուժել է, հաղորդում է Hurriyet-ը: Ավելի վաղ նշվել էր 27 զոհի մասին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



