Աշխարհի ամենաթանկ օղու մեկ շշի արժեքը 1.3 միլիոն դոլար է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ռուսսո-Բալտիկ» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբից զբաղվում է մեքենաների, ինքնաթիռների, շարժիչների արտադրությամբ, իր 100-ամյակի առիթով արտադրել է սահմանափակ քանակով աշխարհում ամենաթանկ օղին: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները,«Russo-Baltique» օղու մեկ շշի արժեքը կազմում է 1.3 միլիոն դոլար: Այս գումարով գնորդը ոչ միայն ստանում է բարձրակարգ օղի, այլև շիշ, որը պատրաստված է հրազենի գնդակի համար անթափանցելի ապակուց՝ զարդարված ոսկե պատյանով: Շշի խցանը պատրաստված է սպիտակ ու դեղին ոսկուց՝ զարդարված երկգլխանի արծվի կերպարով, որի աչքերը ադամանդներ են:
Օղու առաջին շիշը նվիրվել է Մոնակոյի արքայազն Ալբերտին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



