Լենա Ղազարյանը՝ նոր տեսահոլովակի եւ նկարահանման ընթացքում տեղի ունեցած պատահարների մասին
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Հանգստյան օրերը «Իմ անունն է», «X ֆակտոր» եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի դարձած երգչուհի Լենա Ղազարյանի համար նշանավորվեցին կարեւոր իրադարձությամբ. Նա ներկայացրեց իր առաջին անհատական տեսահոլովակը` նկրահանաված «Ամառ է, ցուրտ է» երգի հիման վրա:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին ոգեւորությամբ նշեց, որ երգի ընտրության հարցում շատ չի մտորել եւ առանձին մանրամասներ ներկայացրեց.
«Տեսահոլովակ նկարահանելու ցանկություն վաղուց ունեի եւ մի քանի երգեր կային, որոնց շուրջ մտածում էի, սակայն մտորումներս երկար չտեւեցին, քանի որ «Ամառ է, ցուրտ է» երգի նկատմամբ առանձնահատուկ սեր ունեմ, այն ինձ համար շատ տպավորիչ ու հուզիչ երգ է: Շատ շնորհակալ եմ երգի հեղինակներին՝ Գայանե Ավետիսյանին, ով գրել է երգի շատ գեղեցիկ խոսքերը եւ Նիկ Եգիբյանին, ով երաժշտության հեղինակն է: Ի դեպ այս երգի համար կարելի է ասել ամբողջությամբ աշխատել եմ Նիկի հետ, քանի որ նա նաեւ զբաղվել է գործիքվորմամբ եւ հանդես է եկել որպես ռեժիսոր, իսկ մոնտաժն իրականացրեց Արամայիս Հայրապետյանը»:

Շարունակությունը՝ այստեղ:



