Ընտանեկան ողբերգությունից հետո երիտասարդը 25 կգ նիհարել է ու մոդել դարձել (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Լոնդոնի երիտասարդ բնակիչ Սեբաստյան Դեվիդը նախորդ տարի արագ սնունդի մեծ սիրահար էր, սիրում էր ուտել ու պառկել։ Այսօր նա պահանջված մոդել է, գեղեցիկ արտաքինով։ 28-ամյա տղան ասում է, որ որոշել է փոխվել հոր երկարատեւ ու ծանր հիվանդությունից, ապա մահվանից հետո։
Սեբաստյանը սիրում էր գիշերը սնվել ու վերածվել էր ճարպակույտի։ Երշիկեղեն, ձու, ճարպող ու յուղոտ ուտելիքներ, չիպսեր, քաղցրեղեն, սա երիտասարդի ամենօրյա ճաշացանկն էին։ Երբ տղայի հայրը մահացավ, նա երդվեց նիհարել։ Սկսեց մարզադահլիճ հաճախել, դիետաների հետեւել, առողջ սնունդի անցավ։ Արդյունքում 7 ամսում նա նիհարեց 25 կիլոգրամով։ Նա մասնակցեց մոդելների մրցույթի ու անակնկալ կերպով հաղթեց՝ դառնալով մոդել։
«Մայրս հպարտանում է ինձնով եւ անչափ ուրախ է, որ ես այդ վիճակից դուրս եկա։ Ես հաղթեցի ինձ։ Նա ասում է, որ իր համար միեւնույնն է՝ ես գեր եմ, թե նիհարե, նա միայն ուզում է, որ ես երջանիկ լինեմ»,- ասել է Սեբաստյանը։
Պատրաստեց Past.am-ը:




















































