Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


8 գործնական խորհուրդ Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար

ԲԼՈԳ

Հենրիխ Մարգարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1. 10 չափիր մեկ գործիր

Ամեն քայլափոխի՝ համացանցում կամ իրական կյանքում անձնական տվյալներ են պահանջում: Կուրորեն մի վստահեք Ձեր անձնական տվյալները: Մտածեք, թե ինչու են այդ տեղեկատվությունը պահանջում, ով և ինչպես կարող է դրանք հետագայում օգտագործել: Հիշեք, որ Համացանցը երբեք չի մոռանում: Մի անգամ տեղեկատվությունը տրամադրելուց հետո շատ դժվար է այն հետ ստանալ: Մտածեք, թե որոշ մեկնաբանություններ կամ լուսանկարներ ինչ ազդեցություն կարող են ունենալ Ձեր կամ այլոց համբավի վրա: Հարգեք այլ անձանց գաղտնի մնալու իրավունքը:

2. Հարցեր տվեք
Սովորություն դարձրեք կարդալ ինտերնետ կայքերի և հավելվածների գաղտնիության ապահովման քաղաքականությունը: Թե պետական, թե մասնավոր կազմակերպությունները պարտավոր են պատասխանել անձնական տվյալները օգտագործելու և պաշտպանված լինելու վերաբերյալ ձեր ցանկացած հարցի: Եթե չեն կարողանում պատշաճ պատասխանել, կամ բավարարված չեք տրված պատասխանով, ապա զգույշ եղեք:

3. Ծանոթացեք պայմանագրերի բոլոր կետերին
Հեռահաղորդակցության կապի օպերատորի կամ այլ կազմակերպության հետ պայմանագիր կնքելիս ծանոթացեք պայմանագրի բոլոր կետերին, պարզեք թե ինչպես և ում կողմից Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել, պարզեք տվյալները երրորդ կողմին տրամադրելու կարգը և պայմանները։

4. Պաշտպանեք Ձեր Հանրային ծառայությունների համարանիշը
Ձեր Հանրային ծառայությունների համարանիշը օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից <<Հանրային ծառայությունների համարանիշի մասին>> ՀՀ օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում Ձեր նույնականացումն իրականացնելու նպատակով: Խուսափեք այն մասնավոր ոլորտի կազմակերպություններին կամ անհատներին (օրինակ վարձակալվող տան տիրոջը) տրամադրելուց:

5. Պաշտպանեք Ձեր սարքավորումները
Համոզվեք, որ Ձեր համակարգիչը, սմարթֆոնը և այլ շարժական սարքերը պաշտպանված են գաղտնաբառով: Նյութեր ներբեռնեք միայն հեղինակավոր աղբյուրներից: Ունեցեք հակավիրուսային, հակասպամային ծրագրեր, և ապահովեք դրանց թարմ լինելը: Եթե չեք օգտագործում Wi-Fi կամ Bluetooth, ապա անջատեք դրանք: Տվյալները խոցելի են, երբ հանրային տարածքներով անցնելիս անջատված չէ սարքի Wi-Fi կամ Bluetooth: Հանրային վայրերի Wi-Fi կամ Bluetooth միացած մի ուղարկեք կարևոր տեղեկություններ: Բացեք միայն Ձեզ ծանոթ մարդկանց ուղարկած էլեկտրոնային ֆայլերը: Ձեր շարժական սարքավորումները մի թողեք aռանց հսկողության:

6. Պաշտպանեք Ձեր գաղտնաբառերը
Համոզվեք, որ Ձեր գաղտնաբառը դժվար է կռահել: Ընտրեք գաղտնաբառեր 8 կամ ավելի նիշերով: Համադրեք փոքրատառերը, մեծատառերը, թվերը և սիմվոլները: Տարբեր ինտերնետային կայքերի, հավելվածների և սարքավորումների համար ընտրեք տարբեր գաղտնաբառեր: Պարբերաբար փոխեք դրանք: Գաղտնաբառերը գրի մի առեք և մի տվեք այլ անձանց:

7. Ծանոթացեք գաղտնիության կարգավորումներին
Բջջային սարքերը, բրաուզերները, կայքերը, հավելվածները և այլ ինտերնետին միացվող սարքավորումները, ինչպիսիք են տեսախաղերը և տեսախցիկները, հաճախ ունեն կարգավորվող գաղտնիության պարամետրեր: Ինտերնետին միացվող սարքավորումները կարող են վերահսկել ամեն ինչ` օրինակ, հետևել գտնվելու վայրը: Բրաուզերներներից օգտվողները կարող են վերահսկել տվյալների փոքր փաթեթները (cookies) և ինքնաբացվող պատուհանները համակարգչային ծրագրերում (pop-ups), իսկ կայքերը և հավելվածները, օրինակ՝սոցիալական կայքերը, ընդհանուր առմամբ, թույլ են տալիս օգտվողներին վերահսկել, թե ինչ անձնական տեղեկություններ ուրիշները կարող եք տեսնել իրենց մասին: Պարբերաբար վերանայեք և կարգավորեք գաղտնիության պարամետրերը, փոխեք նախնական կարգավորումները /default settings/:

8. Իմացեք Ձեր իրավունքները
Կարդացեք ՀՀ օրենքը "Անձնական տվյալների պաշտպանության մասին": Ավելին իմանալու համար դիմեք ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:

Զելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանան