Հեշտ տարբերակ՝ գազօջախի բռնակների վրայի հետքերը մաքրելու համար
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Մաքրությունը հաստատ մարդկանց ամենահաճելի զբաղմունքը չէ, որը, սակայն, պետք է արվի։ Վառարանների բռնակները մաքրելը բավական տհաճ և նաև դժվար աշխատանք է, երբ անհրաժեշտություն է լինում քիմիական նյութերով երկար տրորել յուղային կեղտը։
Բարեբախտաբար, այս արդյունավետ միջոցը թույլ է տալիս յուղային կեղտը մաքրել արագ և առանց քիմիական նյութերի։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• Բամբակյա կտոր
• Մի փոքր ալկոհոլ
• Ատամի խոզանակ։
Կտորը պետք է թրջել ալկոհոլի մեջ և քսել յուղային կեղտերին։ Թողնել մի քանի րոպե և արդեն իսկ կտեսնեք, թե ինչպես է կեղտը անհետանում Ձեր աչքի առաջ։ Եթե միայն ալկոհոլով կեղտը չի անցնում, ապա ատամի խոզանակը պետք է թրջել ալկոհոլի մեջ և տրորել կեղտոտ հատվածները։
Մաքրելուց հետո կտորով սրբել և չորացնել։ Արդյունքները հաստատ կգոհացնեն։



